ԱՁ գործունեության վերսկսում

Աննա․

Բարև Ձեզ, կարո՞ղ եք ինձ օգնել սկզբնական շրջանում, առաջին անգամ եմ ԱԱՀ-ով աշխատում։ ԱՁ բացվել է մոտ 8 տարի առաջ որպես հագուստ վաճառող, բայց բացվել էր զուտ վարկ վերցնի, երբեք գործունեությամբ չի զբաղվել, ներկայացրել էր որպես շրջհարկով կազմակերպություն, մեկ տարի հետո վարչական է վճարել, հիմա դարձել է ԱԱՀ վճարող։ 01.08.2022-ից սկսում է այլ գործունեությամբ աշխատել, պե՞տք է հարկային հայտ ներկայացնել, որ գործունեություն է սկսվում, թե միայն ՀԴՄ միացնելով արդեն պարզ էր, և մի հարց էլ՝ ԱՁ-ի մոտ հնարավո՞ր է հաստիք զբաղեցնել, թե՞ ոչ։

Իսկ եթե ԱՁ աշխատում է ԱԱՀ -ով, վաճառքը կատարվում է և՜ ՀԴՄ-ով, և՜ հաշիվ ֆակտուրայով: Հարցս հետևյալն է՝ 20% պիտի վճարեմ և՜ ՀԴՄ վաճառքից, և՜ հֆ-ի՞ց։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
11 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Զոյա

Հարգելի Աննա, ԱԱՀ-ով աշխատելու համար խորհուրդ կտամ դիմեք հաշվապահի, սա այն հարկատեսակը չի, որ հարց ու փորձով կարող եք աշխատել հետագա խնդիրներից ազատվելու համար։

Tigran

Պետք է հարկային հայտ ներկայացնել, թե որ գործունեությունով եք գործելու, միայն ՀԴՄ միացնելը բավարար չէ։ Այո, ԱՁ-ի մոտ կարող են աշխատողներ գրանցվել։
Իսկ եթե ԱՁ աշխատում է ԱԱՀ -ով, վաճառքը կատարվում է և՛ ՀԴՄ-ով, և՛ հաշիվ ֆակտուրայով: Հարցս հետևյալն է՝ 20% պիտի վճարեմ և՛ ՀԴՄ վաճառքից, և՛ հֆ-ի՞ց։
Ավելի լավ է հաշվապահի հետ գործ ունենաք ԱԱՀ-ով գործելը պարզ ձևերով չի:

Անի

Իսկ եթե ԱՁ դադարեցում տամ, նոր ԱՁ բացեմ՝ շրջհարկով, հնարավո՞ր է խնդիրներ առաջանան առաջին ԱՁ-ի համար։

Tigran

Այո, կարող է հանդիսանան փոխկապակցված, ավելի լավ է այս տարի ԱԱՀ-ով գործեք, մյուս տարի կանցնեք շրջհարկի։

Անի

Ինչի պիտի փոխկապակցված լինեն, եթե տարբեր մարդիկ լինեն, հարազատներ չլինեն։

Tigran

Դե այնպես չլինի որ փոխկապակցված լինեն, մյուս կողմից հարց է առաջանում էլ այս ԱՁ-ն ինչի եք ակտիվացրել, եթե այլ ԱՁ կարող եք նաև բացեք, արժի 5-6 ամսվա համար նման քայլի գնալ։

Անի

ԱՁ դադարեցված չէր, բայց չէր գործում, աշխատելուց հետո իմացանք, որ ԱԱՀ-ով պիտի աշխատի, աշխատանքը մանրամեծածախ է, իսկ դա արդեն ձեռնտու չի։

Գայանե

Եթե անգամ դադարեցնեք, միևնույնն է 2022թ. պետք է ներկայացնեք տարեկան հաշվետվություններ՝ ԱԱՀ գործունեության համար:

Tigran

Տեսեք, ոնց հարմար է։

Knarik

01.08.2022-ից եթե սկսել եք այլ գործունեությամբ աշխատել, հարկային պետք է հայտ ներկայացնել, ինչ գործունեություն եք ծավալում,իսկ ՀԴՄ-ն պարտադիր պահանջ է: ԱՁ-ի մոտ ցանկացած հաստիք /պաշտոն/ կարող եք զբաղեցնել:
Եթե  ԱՁ աշխատում է ԱԱՀ -ով և վաճառքը կատարվում է և ՀԴՄ-ով, և հաշիվ ֆակտուրայով,ապա 20% պիտի վճարեք հաշիվ ֆակտուրաներից, իսկ ՀԴՄ-ի վաճառքից 16,67տոկոս ԱԱՀ:

Tigran

քանի որ ԱԱՀ դաշտում եք, պետք է ԱԱՀ-ի ամսեկան հաշվարկները ներկայացնեք/ներկայացնեիք, ՀԴՄ միացնելը դա պարտադիր է, եթե կանխիկով վաճառք ունեք, ԱՁ-ն իրավունք ունի աշխատողներ ունենալ, ֆակտուրայով ու ՀԴՄ-ով վաճառքների դեպքում ԱԱՀ-ն տարբեր կերպ է հաշվարկվում։Ձեր գործունեության հետ կապված կարող են նաև այլ տարրեր էլ լինել նկատի ունեցեք,կամ դիմեք հաշվապահի: