ԱՁ-ն դադարեցրել է գործունեությունը

Արաքսյա.

Բարև ձեզ։ Ինձ շտապ հարկավոր է փակել ԱՁ, այն բացվել է իմ անունով և նորից փոխվել ուրիշի անունով, այն իմ անունով ընդհանրապես չի գործել, բայց չի էլ փակվել։ Ասեք՝ ի՞նչ անեմ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
karine
karine
6 տարի առաջ

Բարև Ձեզ: Եթե հիմա Ա/Ձ-ն դեռ Ձեր անունով է, կարող եք գործունեությունը ժամանակավորապես կամ անորոշ ժամկետով դադարացնել առցանց՝ Ձեր հարկայինի էջից հայտարարություն տալով, կամ կարող եք լուծարել։

Tigran
Tigran
6 տարի առաջ

Փակելուց հետո ինչ եք մտադիր անել, դա էլ ասեք, լուծարումը այս պահին արագ չեք կարող անել, կարող եք որոշակի կամ անորոշ ժամկետով դադարացնել՝ էլեկտրոնային հայտարարություն ներկայացնելով:

Knarik Hokhanyan
Knarik Hokhanyan
6 տարի առաջ

Ա/Ձ ն ո՞նց է փոխվել ուրիշի անունով: Չի լինում նման բան, Դուք ուղղակի նայեք հարկային պարտավորությունները Ձեր ՀՎՀՀ-ով, տեսեք, որ պարտք չունենաք, գնացեք լուծարման:

AnnaYen
AnnaYen
6 տարի առաջ

Անվանափոխության պահը չհասկացա, բայց ամեն դեպքում ԱՁ-ի համար հանձնեք Ձև 207-ը:

Armine Mkrtchyan
Armine Mkrtchyan
6 տարի առաջ

Ձեր էջում լրացրեք 207 ձևը, բայց չմոռանաք մյուս հաշվետու ժամանակաշրջանի համար ուղարկել շահութահարկ: