Արդյո՞ք աշխատակիցը կարող է վերադառնալ աշխատանքի

Քրիստինե.

Բարև ձեզ։ Ես` Քրիստինե Հովհաննիսյանս գտնվում եմ նպատակային արձակուրդում։ Երեխայիս 2 տարին լրանալուն պես կարո՞ղ եմ վերադառնալ աշխատանքի արտակարգ դրության պայմաններում: Ես աշխատում եմ ՀՈԱԿ-ում որպես մեթոդիստ Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 5 մանկապարտեզում։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Knarik Hokhanyan
Knarik Hokhanyan
6 տարի առաջ

Մանկապարտեզները դեռ չեն աշխատում, հենց աշխատեն՝ կարող եք վերադառնալ Ձեր աշխատանքին։

karine
karine
6 տարի առաջ

Արտակարգ իրավիճակի պայմաններում մանկապարտեզների գործունեությունը ժամանակավորապես արգելված է։ Դուք կարող եք վերադառնալ ձեր աշխատանքին պարետի կողմից արգելքն հանելուց հետո։

Tigran
Tigran
6 տարի առաջ

Այո, կարող եք վերադառնալ ձեր աշխատանքին, քանի որ հաստիքը պահպանվում է, իսկ արտակարգ դրությունը դրան չի խանգարում: Կամ եթե ձեզ պետք է երկարացրեք ևս 1 տարի՝ ձևակերպելով մինչև 3տ. երեխայի խնամքի արձակուրդ՝ ցանկացած պահի վերադառնալու նպատակով, կամ վերադարձեք գոնե կարող է հարկադիր պարապուրդի գումար ստանաք, նայած թե համայնքը իր ֆինանսական հնարավորություններից ելնելով ինչ մոտեցում է իրականացնում: