ԱՁ մայրության նպաստ

Լիլիթ.

Շրջհարկ վճարող ԱՁ-ի տարեկան շրջանառությունը 58 մլն է կազմել, մայրության նպաստը վճարվել Է 156579, նվազագույն աշխատավարձի 50%-ից Է կատարվել հաշվարկը։ Արդյո՞ք ճիշտ է հաշվել սոցապը, և ո՞ր դեպքում է ամսական հաշվարկման բազան վերցվում շահութահարկի հարկման բազա համարվող եկամուտը 12 բաժանելու միջոցով ։ Շնորհակալ եմ նախապես։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

քանի որ այդ հաշվարկը սոցապն է կատարում, ու հնարավոր է սխալ էլ հաշվեն, ապա նայեք 1024 որոշման մեջ ինչպես է կարգը հաշվարկի ու վերահաշվարկ կատարեք,

Մարիաննա

Այո, մայրության նպաստը հաշվարկվել է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, և վճարվել է նվազագույն մայրության նպաստ, բայց եթե այս տարի են այդքան վճարել, ապա քիչ են հաշվել, քանի որ 2023թ.-ից նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացել է, հետևաբար բարձրացել է նաև մայրության նպաստի գումարը՝ դառնալով 172,698 դրամ: Ամեն դեպքում, հավանաբար, առաջնորդվել են «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 11-րդ մասով.
11. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական եկամուտը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքի տարվան նախորդող տարվա՝ օրենքով սահմանված շահութահարկի հարկման բազա համարվող եկամուտը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ պասիվ եկամուտների և փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտների, տասներկուսի բաժանելու միջոցով: Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի կողմից ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու տարվան նախորդող տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկի համակարգի շրջանակում շահութահարկ վճարած, սույն օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար որպես շահութահարկի հարկման բազա համարվող եկամուտ ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը:

Հղում…

Մարիաննա

Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից հաշվարկում է օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասում նշված դեպքերում, ինչպես նաև, եթե՝
1) ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը չունի ժամանակավոր անաշխատունակության առաջացման տարվան նախորդող տարվա՝ օրենքով սահմանված շահութահարկի հարկման բազա համարվող եկամուտ.
2) ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ իրականացրել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկի (մինչև 2020 թվականի հունվարի 1-ը՝ արտոնագրային հարկի) համակարգում հարկվող գործունեության տեսակներ՝ անկախ ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու տարվան նախորդող տարվա՝ օրենքով սահմանված շահութահարկի հարկման բազա համարվող եկամուտ ունենալու հանգամանքից.
3) միջին ամսական եկամուտը պակաս է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից:

Լիլիթ

Հարկայինի տված տեղեկանքում ոչ մի շրջանառություն չկա շրջհարկի մասով, հնարավո՞ր է սխալ տեղեկանք են տվել, սոցապը ուրիշ ինչպես իմանա թիվը, և որ տեղում պետք է գրվեր շրջհարկով գործունեության շրջանառությունը։ Շնորհակալ եմ

328784066_1555601931627155_4719891162605440756_n.jpg
Մարիաննա

Լիլիթ ջան, Ձեզ պետք է 2021թ. եկամուտը, այս փաստաթղթում եկամուտ չկա նշված, գուցե նորից դիմեք հարկային, և սոցապում վերահաշվարկ կատարվի: