Մայրության նպաստ

Հայկուհի.

Բարև ձեզ։ Ինձ օգնեք հաշվել խնդրում եմ. ես ամսական ստանում եմ 68 800դրամ աշխատավարձ և աշխատում եմ հերթափոխով՝ 1օր տանն եմ, մի օր աշխատանքի, շաբաթ և կիրակի հանգիստ չկա։ Ես ինչքա՞ն ֆիզարձակուրդի գումար կստանամ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Նունե
Նունե
3 տարի առաջ

Հղիության և ծննդաբերության արձակուրդ գնալու ամսվան նախորդող 12 ամսվա ընթացքում Ձեզ համար հաշվարկված բոլոր վճարները գումարեք ՝ աշխատավարձ, հավելավճար, հավելում, արձակուրդային վճար(կեղտոտ գումարների մասին է խոսքը), անաշխատունակության նպաստ ,(եթե այդ ընթացքում ներկայացրել եք բյուլետեն), պարգևավճար 1/12 չափով, և բաժանեք 12-ի, կստանաք միջին ամսական աշխատավարձը, դա էլ բաժանեք 30.4-ի ՝ միջին օրական աշխատավարձը ստանալու համար, և բազմապատկեք 140-ով: Ստացված գումարից հանեք 22 % եկամտային հարկը և կստանաք վճարման ենթակա մայրության նպաստի չափը:

Նար
Նար
2 տարի առաջ
Ի պատասխան  Նունե

Բարև Ձեզ։ Բուլետենի վարձատրված 80% էլ է գումարվում։ Ինձ ասացին, որ այն ամիսը, որի ընթացքում բուլետենի մեջ ես եղել, այդ ամիսն ամբողջությամբ 0 է հաշվվում։ Ճի՞շտ է

Անահիտ
Անահիտ
3 տարի առաջ

Հերթափոխով աշխատանքը չի ազդում Ֆիզ արձակուրդի հաշվարկի վրա: Եկամտային հարկը 21%: Մնացածը ստորև ծարադրված է:

Ալլա
Ալլա
3 տարի առաջ

Թերի տվյալներ եք ներկայացնում ճշգրիտ հաշվարկելու համար, կարող եք ինքներդ հաշվեք մոտավորապես ներքևում նշված ձևով։

Tigran
Tigran
3 տարի առաջ

Մոտավոր հաշվարկով եթե լրիվ 12 ամիս ստացել եք 68800 կամ 94362,ապա կլինի 434562,հանած ստացված գումարից հանենք 21 % եկամտային հարկը և կստանանք վճարման ենթակա մայրության նպաստի չափը՝ 343303: