ԱՁ-ն վաճառել է ՀՄ

Քրիստինե․

Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն միկրոյով է աշխատում, կար ու ձև է անում։ Իր կարի մեքենան վաճառել է ինչ որ Հասարակական Կազմակերպության։ Ես հաշիվ պիտի դուրս գրեմ կարի մեքենայի վաճառք (հիմնական միջոց)։ Եկամտային հաշվարկի մեջ ցույց տա՞մ իմ վաճառած հիմնական միջոցը և 10% հարկ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Արթուր
Արթուր
2 տարի առաջ

Բարև Ձեզ, Քրիստինե։ Նախ նշեմ, որ Ձեր կողմից նշված գործարքը Եկամտային հարկի հաշվարկում չէ, որ արտացոլվում է։ Երկրորդը, որ ավելի կարևոր է, եթե Դուք գործարքն իրականացնեք ԱՁ-ով, ապա տվյալ ԱՁ-ն այլևս չի կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ․

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել`

10) կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին ապրանքների մատակարարման գործարքներ իրականացրած՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը

Քրիոտինե
Քրիոտինե
2 տարի առաջ
Ի պատասխան  Արթուր

Հարգելի Արթուր, բայց դա Ա/Ձ ի հիմնական միջոցն է վաճառում, առ ու վաճառք չի։

Nerses
Nerses
2 տարի առաջ

Եթե միկրոյի դաշտում չեք կարող հաշիվ գրել և վաճառել։

Tigran
Tigran
2 տարի առաջ

այո այդ գործարքի համար հաշիվ պիտք է դուրս գրեք կարի մեքենայի վաճառքի հաշվով։Այդ գործարքը կապ չունի եկամտային հարկի հետ։ Այդ գումարը պետք է ցույց տաք տարեկան իրացման շրջանառության հաշվետվության մեջ, շրջհարկի դաշտ դրանով չեք ընկնում: