Աշխատանքային գրաֆիկի վերաբերյալ

Լիլիթ․

Բարև ձեզ։ Խնդրում եմ, պատասխանեք հարցիս․
6-օրյա աշխատանքային գրաֆիկի դեպքում ընդունելի՞ է արդյոք հետևյալ գրաֆիկը՝ երկուշաբթի-ուրբաթ 09:00-18:00, 2 ժամ ընդմիջում (համաձայն ԱՕ 152-րդ հոդվածի): Ընդմիջման մի մասը սահմանել 13:00-14:00, իսկ մյուս մասը օգտագործել ըստ պահանջի (համաձայն ԱՕ 152-րդ հոդվածի 5-րդ մասի):

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Տիգրան
Տիգրան
6 տարի առաջ

Աշխատանքային գրաֆիկ կազմելիս պետք է հաշվի առնել ոչ միայն 152-րդ հոդվածի դրույթները, այլ նաև 137-149-րդ հոդվածների դրույթները: Ձեր դեպքում պետք է հաշվի առնեք հատկապես 139-րդ հոդվածի 3-րդ մասը՝
3. Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ` արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (հանգստի և սնվելու համար` ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում՝ 48 ժամից:
Նաև 147-րդ հոդվածը, քանի որ նախատեսում եք 6-օրյա աշխատանքային շաբաթ:

Լիլիթ
6 տարի առաջ
Ի պատասխան  Տիգրան

Հարգելի Տիգրան, իմ կողմից առաջարկվող գրաֆիկում կարծես թե չկան Ձեր կողմից նշված հոդվածների խախտումներ:

Ալլա
Ալլա
6 տարի առաջ

Ձեր նշածով եղավ հնգօրյա աշխատանքային շաբաթ:

Լիլիթ
6 տարի առաջ
Ի պատասխան  Ալլա

Հարգելի Ալլա, եթե աշխատում են շաբաթական 6 օր, հնգօրյա գրաֆիկի մասին խոսք գնալ չի կարող:

Ամիկում
Ամիկում
6 տարի առաջ

Այո, ճիշտ հոդվածով էլ առաջնորդվում եք: