Աշխատանքային պայմանագրի լուծում

Անի․

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է․ աշխատողի հետ կարելի՞ է լուծել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը ամենամյա արձակուրդում գտնվելու վերջին օրը: Դիցուք, պայամանգրի ժամկետը լրանում է հունվարի 3-ին, բայց վերջինս մինչև հունվարի 3-ը գտնվում է ամենամյա արձակուրդում: Հաջորդ օրով լուծելու տարբերակ չունենք, քանի որ վերջինիս պայմանագրի լուծման մասին ծանուցոոմ է ուղարկվել նշված ժամկետներով:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

պետք է լուծեք հունվարի 4-ին
ԱՕ հ.111
2. Գործատուն կարող է ժամկետը լրանալու պատճառով լուծել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը` այդ մասին գրավոր ծանուցելով աշխատողին առնվազն տասն օր առաջ: Գործատուի կողմից սույն մասով սահմանված ծանուցման պահանջը չպահպանվելու կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտ չընդունվելու դեպքում աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված դրանով սահմանված ժամկետը լրանալու հաջորդ օրը, եթե աշխատանքային հարաբերությունները չեն շարունակվել՝ աշխատողը չի ներկայացել աշխատանքի աշխատանքային պայմանագրով նախատեսված վերջին աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրը, կամ գործատուն չի ցանկացել, որ աշխատանքային հարաբերությունները շարունակվեն և աշխատողին թույլ չի տվել շարունակել աշխատանքը: Այդ դեպքում գործատուն չի ազատվում սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տուժանքի վճարման պարտականությունից:
3. Սույն հոդվածով նախատեսված ժամկետները չեն կիրառվում այն աշխատողների նկատմամբ, որոնք աշխատանքի են ընդունվել բացակայող աշխատողի փոխարեն, ինչպես նաև այն աշխատողների նկատմամբ, ովքեր կատարում են աշխատանքային պայմանագրով նախատեսված որոշակի աշխատանքներ:

Lilia

Հոդված 111.

Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի լուծումը նրա գործողության ժամկետը լրանալու պատճառով
1. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու պատճառով գործատուն կամ աշխատողն իրավունք ունեն լուծելու պայմանագիրը, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի:

  1. եթե գործատուն ժամանակին չի ծանուցել աշխատողին, կարելի է օգտվել ԱՕ հդ 111.4 մասով(աշխատողի կողմից պայմանագիրը լուծելու իրավունք).

Եթե աշխատողը չի ծանուցել գործատուին որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին և պայմանագրով նախատեսված վերջին աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրը չի ներկայացել աշխատանքի, ապա պայմանագիրը համարվում է լուծված, և գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ այդպիսի պահանջ ներկայացվելու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում:
5. Եթե որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը չի լուծվում սույն հոդվածով սահմանված կարգով, և աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, ապա պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով: Սույն մասը չի տարածվում սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի վրա: