Աշխատավարձի հաշվարկ

Հռիփսիմե.

ՍՊԸ-ի հիմնական գործունեությունը կանոնավոր ուղևորափոխադրումն է: Վարչական աշխատողները հնգօրյա ռեժիմով են աշխատում, իսկ վարորդները՝ համաձայն գրաֆիկի: 2020թ. հունվար ամսին վարչական աշխատողների աշխատաժամանակի տևողությունը կազմել է 128 ժամ, իսկ վարորդը աշխատել է համաձայն գրաֆիկի, և աշխատաժամանակի տևողությունը կազմել է 172 ժամ, որից 27 ժամ տոնական (հունվարի 1-ին, 6-ին և 28-ին): Վարորդի դրույքաչափը 89 610 ՀՀ դրամ է: Խնդրում եմ օգնել հաշվել աշխատավարձը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Վարորդի դրույքաչափը 89 610 ՀՀ դրամ, հետաքրքիր է՝ ինչպես եք հաշվարկել, սոց. վճար վճարող աշխատողի նվազագույն աշխատավարձը պետք է կազմի 92 618 դրամ: Ըստ օրենքի՝ կանոնավոր ուղևորափոխադրումների գործունեության հաշվով ոչ աշխատանքային օրվա ընթացքում կատարված աշխատանքի դիմաց հավելման չափը որոշվում է կողմերի համաձայնությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով (հունվարի 1-ին, 6-ին և 28-ին): Վարորդների աշխատաժամանակի նորմալ տևողությունը շաբաթական չի կարող գերազանցել 40 ժամը: Երկու հանգստյան օրով, հնգօրյա աշխատանքային շաբաթով աշխատող վարորդների ամենօրյա աշխատանքի նորմալ տևողությունը չի կարող գերազանցել 8 ժամը, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ մեկօրյա հանգստյան օրով՝ 7 ժամը: Աշխատաժամանակի գումարային հաշվարկի դեպքում վարորդների ամենօրյա աշխատանքի (հերթափոխի) տևողությունը չի կարող գերազանցել օրական 10 ժամը:
Հաշվի առեք, որ 2020 թվականի համար սահմանված է՝
1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 406 դրամ.
2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 454 դրամ.
3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 680 դրամ:
Սա զուտ վճարվելիք գումարներն են, լավ կլիներ՝ նշեիք ուղևորափոխադրումների տեսակը քաղաքային է, միջքաղաքային է, ավտոբուսային, թե միկրոավտոբուսային, թեթև ավտոներ:

Հռիփսիմե

Տիգրան, սոց. վճար կատարող չէ, այդ պատճառով է դրույքաչափը 89 610 դրամ: Ուղևորափոխադրումը ներմարզային է, 12-ժամյա աշխատանքային ռեժիմ է ըստ պայմանագրի, այսինքն՝ օրվա ընթացքում մեքենան աշխատում է առավոտյան 07:00-ից մինչև 19:00: Հարցս այն մասին է, որ եթե հունվար ամսվա աշխատաժամանակի չափը 5-օրյա աշխատանքային ռեժիմի դեպքում 128 ժամ է, իսկ վարորդը աշխատում է 172 ժամ, վճարու՞մ ենք արդյոք (172-128=44) 44 ժամվա համար 50 % հավելավճար որպես արտաժամյա աշխատանք, և քանի որ վերը նշել եմ՝ տոնական օրերին աշխատել է և ունի 27 ժամ տոնական, վճարվելու՞ է արդյոք այդ ժամերի համար կրկնակի: Ես այսպես եմ հաշվարկել, բայց չգիտեմ՝ ճիշտ է արդյոք՝ 89610+89610/128x(172-128)x0.5+89610/128x27x2=89610+15402+6638=111650: Նախապես շատ շնորհակալ եմ:

Հռիփսիմե

Վարորդների հետ պայմանագրի ուրիշ ի՞նչ ձև կառաջարկեք, որ օրենքի սահմաններում լինի:

Տիգրան

Հռիփսիմե, հիմա քո հաշվարկի տարրերի մեջ չեմ խորանա, նայում ես կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման հավելված 6-ը և կատարում հաշվարկի ճշգրտումները ըստ այդ կարգի պահանջների: Իսկ տոնական օրերի ժամավճարի հավելման չափը որոշեք տնօրենի հետ, սակայն ցանկալի է այնպես, ինչպես մյուս բնագավառներում՝ ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի առնվազն կրկնակի չափով: 406 դրամով կրկնակիի չափով որ հաշվենք, 27 ժամ տոնականի հաշվով կլինի 21 924 դրամ, 128 ժամի համար էլ կլինի 51 968 դրամ, ստանում ենք 73 892 դրամ՝ գումարած եկամտային հարկը, 1 000 դրամ զինծառայողներինը, առանց սոց. վճարի կստացվի 97 263 դրամ: Վարորդների հետ պայմանագրի կնքման համար պետք է հաշվի առնես 201-Ն որոշման պահանջները ու կապակցես ժամավճարի մինիմալ չափերի ու պահումների հետ: Ճշգրտիր, եթե հարցեր լինեն, գրիր: