Աշխատավարձի վերահաշվարկ

Մհեր.

Հարգելի գործընկերներ, պետք է կատարել վերահաշվարկ 2018 և 2019թթ. մի քանի ամսվա աշխատավարձ: Արդյո՞ք վերահաշվարկելուց եկամտային հարկը պետք է կիրառվի ամբողջ ամիսների համար առանձին, թե՞ հնարավոր է հանրագումարի բերել, նոր հարկել։ Խնդրում եմ նշել կարգը, ո՞ր հոդվածով և ի՞նչ ձևով պետք է անել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հերմինե

Վերջնահաշվարկը կատարվում է մեկ անգամ ամբողջական հանրագումարով, ուստի հարկվում է մեկ անգամ ամբողջ գումարից:

Մհեր

Խնդիրը նրանում է, որ ոչ թե վերջնահաշվարկ է կատարվել, այլ նախորդ ժամանակահատվածում չհաշվարկված աշխատավարձի վերահաշվարկ է կատարվել:
Այսպես` 2018թ. սեպտեմբեր ամսից մինչև 2019թ. հոկտեմբեր ամիսը աշխատակցի չհաշվարկված աշխատավարձը հաշվարկվել է 2019թ. հոկտեմբեր ամսվա աշխատավարձի հետ հետևյալ կերպ՝ հանրագումարի է բերվել ամբողջ չհաշվարկված ամիսների աշխատավարձը և վերջինից կատարվել է եկամտային հարկի պահում: Այս պարագայում հարկի գումարը ավելի շատ է լինում քան յուրաքանչյուր ամիս աշխատավարձի նկատմամբ կիրառելու դեպքում: Խնդրում եմ կատարել նաև հղում օրենսդրական դաշտի ո՞ր կետով և ի՞նչ ձևով պետք է կատարվի հաշվարկը:

Ալլա

Նախ ճշտեք վերահաշվարկի արդյունքում առաջանում է աշխատողից գանձման, թե աշխատողին վճարման աշխատավարձ։ Բացի դրանից չի թույլատրվում աշխատողից պահել կամ գանձել օրենքի սխալ կիրառմամբ հաշվարկված և ավել վճարված աշխատավարձը, բացառությամբ հաշվարկային մեխանիկական սխալների դեպքերի:
Պետք է նաև հաշվի առնեք, որ  2018 և 2019թթ ստուգված ժամանակահատված են, թե՝ ոչ։ Եկամտայինի հաշվարկները պետք է ուղղվի ամսական կտրվածքով։

Մհեր

Խնդիրը հետևյալն է` հաշվապահի կողմից 2019թ հոկտեմբերին հաշվարկվել է 2018թ սեպտեմբերից մինչև 2019 հոկտեմբեր ամիսների աշխատավարձը, որը այդ ամիսներին հաշվարկված չի եղել: Վերահաշվարկը կատարվել է հանրագումարից հարկելով, այլ ոչ թե ամսական հասանելիք գումարից հարկելով, արդյունքում առաջանում է տարբերություն, քանի որ նախկին եկամտային հարկի դրույքները տարբեր են։ Ուղղակի ի՞նչ օրենսդրական հղում կարելի է անել այս դեպքում հաստատելու, որ ամենամսյա աշխատավարձից պետք է պահվեր հարկը և նոր գումարվեր։ Շնորհակալություն

Tigran

Այն որ հիմք թե ամենամսյա աշխատավարձից պետք է պահվեր հարկը դա ՀՕ հ.151 1. Օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված՝ եկամտային հարկը հարկային գործակալի կողմից հաշվարկելու, պահելու և պետական բյուջե վճարելու դեպքերում եկամտային հարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու ամիսը:

Մհեր

Տիգրան ջան, հարցը նրանում է, որ աշխատավարձը չի հաշվարկվել այդ ամիսների ընթացքում և ըստ այդմ նաև հարկը։

Մհեր

Այսինքն` 13 ամսվա աշխատավարձը հաշվարկվել է մեկ ամսում հետևյալ կերպ՝ բերվել է հանրագումարի ամբողջ 13 ամիսների հասանելիք աշխատավարձը և նոր ամբողջ գումարը հարկվել է:

Մհեր

Այսինքն` 13 ամսվա աշխատավարձը հաշվարկվել է մեկ ամսում հետևյալ կերպ՝ բերվել է հանրագումարի ամբողջ 13 ամիսների հասանելիք աշխատավարձը և նոր ամբողջ գումարը հարկվել է:

Tigran

Բնականաբար սխալ է արվել ու փաստորեն 13 ամիս նշանակում է տարբեր պահումներով դրույքաչափեր ունեցող ամիսներ/տարիների ամիսներ: Պետք է ուղղեք, կարգավորեք, եկամտայիններն էլ ճշտվածները այդ ամիսների ներկայացնեք, եթե այդ ընթացքում ստուգում չի եղել:

Ներսես

Այո, եկամտային հարկը պետք է ուղղել ամսական կտրվածքով: