Աշխատավարձի վճարում բնաիրային տեսքով

Anya.

Բարև ձեզ, այսպիսի հարց ունեմ։ Ընկերությունը տեխնիկայի վաճառքով է զբաղվում։ Վաճառքը քիչ է, և գործատուն բավարար գումար չունի աշխատավարձ վճարելու համար։ Կարո՞ղ է արդյոք աշխատավարձին համարժեք տեխնիկա տալ աշխատողին որպես ամսական աշխատավարձ։ Թե՞ հատուցումը պարտադիր գումարի տեսքով պետք է լինի։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Կարեն

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասի՝Աշխատավարձը վճարվում է Հայաստանի Հանրապետության արժույթով և կարող է վճարվել կանխիկ կամ անկանխիկ՝ բանկային վկայագրով, չեկերով կամ աշխատողի նշած բանկային հաշվին դրամական փոխանցումով: Երևան քաղաքում գործունեություն ծավալող 10 և ավելի աշխատող ունեցող գործատուն աշխատավարձի վճարումները կատարում է անկանխիկ եղանակով:
Վերոգրյալը հիմք ընդունելով կարող եմ նշել, որ աշխատավարձը պետք է դրամական տեսքով վճարվի և չի կարող համարժեք տեխնիկա տալով հատուցվի:

Tigran

Օրենքով աշխատավարձի վճարումը պարտադիր գումարի տեսքով պետք է լինի, թող կամ աշխատաժամանակը կրճատեն կամ աշխատավարձը: Հասկանալի է որ իրացման խնդիր կա, թե չէ կգնան աշխատողների կրճատման:

Մարիաննա

Բարև Ձեզ: Վերոգրյալին ավելացնեմ նաև, որ գործատուն աշխատողի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր, որի կետերի կատարումը պարտադիր է:
Աշխատանքային օրենսգրքի հոդված 83. Աշխատանքային պայմանագրի հասկացությունը
Աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի` աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք` պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը և ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ:

Անյա

Անչափ շնորհակալ եմ: