Աշխատավարձի տեղեկագիր

Յանա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք՝ 01.01.2020թ.-ից աշխատողների աշխատավարձը և այլ վճարումները կատարում ենք բանկային փոխանցումով։ Արդյո՞ք պարտադիր է, որ աշխատողները նախկինի պես ստորագրեն աշխատավարձի տեղեկագիրը։ Կանխավ շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 մեկնաբանություն
Հայկ
Հայկ
4 տարի առաջ

Ոչ

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Ոչ, քանի որ կանխիկ չեն ստանում աշխատավարձը, բայց կարող են պահանջել հաշվարկային թերթիկը, որպեսզի տեսնեն, թե ո՞նց է հաշվարկվել իրենց աշխատավարձը, պահումները։

Tigran
Tigran
4 տարի առաջ

Ոչ, պարտադիր չէ, որ աշխատողները ստորագրեն աշխատավարձի տեղեկագիրը։ Անկանխիկ եղանակով վճարման կարգը վերաբերում է Երևան քաղաքում գործունեություն ծավալող 10 և ավելի աշխատող ունեցող գործատուններին:

Արմինե
Արմինե
4 տարի առաջ

Ոչ, պարտադիր չէ, քանի որ աշխատավարձը կանխիկ մուտք չի լինում դրամարկղ, և ելք աշխատողին:

karine
karine
4 տարի առաջ

Աշխատավարձի տեղեկագիրը ստորագրվում է միայն կանխիկ վճարումների դեպքում։

Ֆելիքս
Ֆելիքս
4 տարի առաջ

Բարև Ձեզ: մի բան չհասկացա՝ իմ իմանալով Երևան քաղաքում 10 աշխատողից ավելի դեպքում է փոխանցումը պարտադիր, եթե բան է փոխվել՝ կասե՞ք հղում, որ նայեմ։

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Ֆելիքս

Ոչ, չի փոխվել, իմ գրածի մեջ ես գրել եմ, որ անկանխիկ եղանակով վճարման կարգը վերաբերում է Երևան քաղաքում գործունեություն ծավալող 10 և ավելի աշխատող ունեցող գործատուններին:

Nerses
Nerses
4 տարի առաջ

Ոչ, պարտադիր չէ ստորագրելը գործարքը անկանխիկ է: