Ապահովագրավճարի հետ կապված

Վազգեն․

Բարև Ձեզ։ Երկու հարց՝ կապված ապահովագրական վճարի հետ․

1) Եթե աշխատողի աշխատավարձը չի գերազանցում 200 000-ը, եկամտային հարկի, սոցվճարի և դրոշմանիշային վճարի հաշվարկները մնում են նույնը, ինչ նախկինում, ճի՞շտ է

2) Որտե՞ղ է ԱՁ-ն վճարում իր համար նախատեսված առողջության ապահովագրության վճարը։ Կանխավ շնորհակալություն։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Knarik

Եթե աշխատողի աշխատավարձը չի գերազանցում 200 000-ը, եկամտային հարկի, սոցվճարի հաշվարկները մնում են նույնը, իսկ դրոշմանիշային վճարը դառնում է 1000 դրամ:
ԱՁ-ն վճարում է իր համար նախատեսված առողջության ապահովագրության վճարը 900005003703 հաշվեհամարին

Վազգեն

Անչափ շնորհակալ եմ

Արթուր

1) Դրոշմանիշային վճարը նույնն է մնում դեկտեմբեր ամսվա համար այն աշխատողների համար, որոնք դեկտեմբերին չեն համարվում ապահովագրավճար վճարող։ 2026թ․ հունվարից սկսած դրոշմանիշային վճարը մինչև 1 000 000 դրամ աշխատավարձի դեպքում 1 000 դրամ է, իսկ 1 000 000 գերազանցելու դեպքում՝ 15 000 դրամ, բոլորի համար։

2) Ապահովագրավճարի հաշվեհամարը՝ 900005003703

Վազգեն

Անչափ շնորհակալ եմ

Մարտին

Ստացող դաշտը միասնական գանձապետարան նշենք?

Tigran

դրոշմանիշային վճարի չափը հունվարից դարձել է 1000 դրամ,ԱՁ-ն վճարում իր համար նախատեսված առողջության ապահովագրության վճարը այս հաշվին 900005003703, մինչև 20.04.26

Վազգեն

Անչափ շնորհակալ եմ

Վերգինե

Կներեք իսկ եթե ԱՁ-ի շրջանառությունը 40 000 000 եվ ավելա ինչքանա վճարում առողջապահության գումար