12/10/2026

ապահովագրավճար

Անուշ․

Բարև ձեզ, ես մի կազմակերպությունում գրանցված աշխատակից եմ, և ունեմ ԱՁ, ՏՏ-ում աշխատանք կատարող, որից նույնպես ստանում եմ եկամուտ։ Երկու արդեն իսկ վճարված առողջության ապահովագրություններ ունեմ։

ԱՁ-իս համար 129 600-ի վճարումը ճիշտ ժամանակին կատարել եմ և դիմում եմ ներկայացրել այդ գումարը ետ ստանալու համար, որքա՞ն ժամանակում է դիմումի պատասխանը գալիս։ Մոտ 2 ամիս առաջ դիմումը ներկայացրել եմ, դեռ ոչ մի պատասխան չեմ ստացել։

Էլեն․

Բարև բոլորին, ինձ մեկ հարց է հետաքրքրում․ Եթե աշխատողը գնում է ֆիզ․ արձակուրդ, ապահովագրավճարը արդյո՞ք պետք է շարունակի վճարել, թե՞ ոչ։

Նարե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, եթե աշխատողի աշխատավարձը բարձր է եղել 500 000֏-ից, հիմա նվազում է և պակաս է դառնում 200 000֏-ից, ապա ապահովագրության գումա՞րն էլ է նվազում` 10 800-ից դառնալով 4 800֏։

Անուշ․

Բարև ձեզ, ես մի կազմակերպությունում գրանցված աշխատակից եմ, և ունեմ ԱՁ, ՏՏ-ում աշխատանք կատարող, որից նույնպես ստանում եմ եկամուտ։ Երկու արդեն իսկ վճարված առողջության ապահովագրություններ ունեմ։ Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք կարող եմ ինչ-որ կերպ խուսափել վճարելուց ԱՁ համար նախատեսված 129 600 դրամ ապահովագրավճարը: Եվ ո՞րն է վերջնաժամկետը և ի՞նչ տեղի կունենա, եթե մինչև վերջնաժամկետ ապահովագրավճարը չվճարվի։

Էլեն․

Հարգելի հաշվապահներ, մասնավոր ընկերության բժշկական ապահովագրությունը․

  1. համարվու՞մ է ծախս շահութահարկի տեսանկյունից
  2. 10 000 գերազանցող մասին գումարը պետք է նշել 1.8 ում (Այլ հարկման բազա), թե՞ բաժին 2 -ում Ֆիզիկական անձի համար ապահոգրավճար (111)
  3. և եթե գերազանցող մասը օրինակ 20 000 է , պետք հենց աըդպես լրացնել ,թե՞ 22 222։

Լիլիթ․

Բարև Ձեզ։ Ոչ ռեզիդենտ այն քաղաքացիները, որոնք ունեն կացության քարտ, համարվու՞մ են ապահովագրավճար վճարող։ Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի 11-րդ հոդվածում չգտա հարցիս պատասխանը, ո՞վ կարող է օգնել։

Աննա․

Բարև Ձեզ։ Եթե աշխատակիցը մինչև մարտ ստացել է 300 000 դրամ աշխատավարձ, այժմ ստանում է 75 000, ապահովագրավճարի 4 800 դրամը պետք է փոխանցվի ընկերության հաշվից, թե՞ ահնատը իր հաշվից վճարի։

Արևիկ․

Բարև Ձեզ։

Պարտադիր սոցիալական ապահովության վճարի վերաբերյալ ունեմ հարցեր։ Այս վճարը նույնպե՞ս պետք է համարել ծախս հաշվետվությունների մեջ։ Եթե այո, ապա ո՞ր եռամսյակի մեջ պետք է ներարել 129 600 դրամ վճարը։ 240 և 241 ձևի հաշվետվությունների մեջ նշված գումարները նույնպե՞ս պետք է ներարվեն որպես ծախս։

ԱՁ հարկեր – ի՞նչ հարկեր է վճարում ԱՁ-ն

ԱՁ հարկեր – ի՞նչ հարկեր է վճարում ԱՁ-ն հարցին պատասխանելու համար նախ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ հարկման համակարգեր են գործում Հայաստանի Հանրապետությունում։

Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են հարկման երկու հիմնական համակարգեր՝ հատուկ հարկման համակարգերը և ընդհանուր հարկման համակարգը։

Հատուկ հարկման համակարգերը ներառում են միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկի համակարգերը։

Հարկման ընդհանուր համակարգում կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները հարկվում են ԱԱՀ-ով և շահութահարկով։

Մանրամասն

Արամ․

Բարև ձեզ։ Ունեմ ԱՁ, գործում է 2025թ-ից ՏՏ ոլորտում։ 2026թ հունվար ամսին փոխանցել եմ պարտադիր բժկական ապահովագրության 129 600 դրամ գումարը, փետրվարի 20-ին հանձնել եմ տարեկան 240 և 244 հաշվետվությունները։ ԱՁ-ի 2025 թվականի եկամուտը գերազանցել է 2.4 մլն դրամը, սակայն մինչ այսօր բժշկական ապահովագրությունս ակտիվ չէ: Զանգել եմ Արմեդ, ասում են՝ հարկայինից պետք է տարեկան հաշվետվությունների հիման վրա իրենց տեղեկացնեն, նոր ապահովագրությունը ուժի մեջ մտնի։ Ո՞նց կարող եմ պարզել՝ ի՞նչն է խնդիրը, ի՞նչ պետք է էլ անեմ, կամ ի՞նչն եմ սխալ արել, որ չի ակտիվացել պարտադիր բժշկական ապահովագրությունը։ Շնորհակալ եմ։

Նաիրա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պարզաբանել՝ ոչ ռեզիդենտ վարձու աշխատողը համարվու՞մ է առողջության համընդհանուր ապահովագրավճար վճարող։

Անուշ․

Հարգելի հաշվապահներ, ունեմ աշխատակից, ում Նոյեմբեր ամսվա ԱՎՈՒՄ-ը գերազանցել է 200 000 դրամը, դեկտեմբեր ամսվա հաշվարկված աշխատավարձից վճարվել է ապահովագրավճար, և դեկտեմբեր ամսին ներկայացրել է ՀԾ թերթիկ։ Արդյո՞ք գործատուի միջոցների հաշվին պետք է հունվար ամսվանից իրականացվի նրա ապահովագրավճարների վճարումը և մինչև ե՞րբ։ Կխնդրեմ արձագանքել։ Կանխավ շնորհակալ եմ։

Սևան․

Բարև Ձեզ: Եթե ԱՁ-ի 2025 թվականի համախառն եկամուտը չի գերազանցել 2 400 000 ՀՀ դրամը, իսկ 2026-ին այն շուտով կգերազանցի: Այս դեպքում ո՞ր պահից սկսած պետք է վճարել ապահովագրավճարը: Ներկայացված հաշվետվությունների հիման վրա համախառն եկամտի 2 400 000 ՀՀ դրամի շեմն անցնելու պահից, թե՞ հաջորդ տարվա հունվարի 1-ից: Եվ ապահովագրավճարը պետք է վճարվի միանգամից 129 600 դրամ, թե՞ կա վճարման վերջնաժամկետ կամ ամսական սահմանված վճար: Պատասխանելիս խնդրում եմ հղում անել օրենքի համապատասխան հոդվածին:

Լիլիթ․

Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում։ Աշխատակիցները աշխատում են գործավարձով և ամեն ամիս խիստ տարբեր աշխատավարձ են ստանում։ Եթե նոյեմբերի աշխատավարձը կազմել է 285 000, դեկտեմբերը 620 000, հունվարը 450 000, խնդրում եմ ասեք՝ ապահովագրավճարը և դրոշմանիշային վճարը որքա՞ն պետք է պահվի դեկտեմբեր և հունվար ամիսներին։ Կանխավ շնորհակալություն։

Արմինե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ուղղորդել. Աշխատակիցն ունի հաշմանդամության կարգ, նրա համար գործատուն իր ֆինանսական միջոցներից, 2025թ. նոյեմբեր ամսում հաշվարկել և վճարել է ապահովագրավճար: Որտեղի՞ց պետք է վերցնել դիմումի ձևը և ու՞ր պետք է ուղարկվի դիմումը, որպեսզի վճարված ապահովագրավճարը հետ վերադարձվի գործատուին:

Էվա․

Բարև Ձեզ։ Հեռախոսների վերանորոգումը աշխատում է որպես ֆիզ․ անձ միկրոձեռնարկատիրության դաշտում։ Ի՞նչ հարկեր պետք է վճարի և արդյո՞ք ապահովագրության 129 600 դրամը պարտադիր պետք է վճարի։

Բելլա.

Ողջույն, սիրելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ աշխատողը եղել է ոստիկանության աշխատակից, որտեղ ծառայելուց հետո անցել է թոշակի։ Արդեն իսկ ստանում է անվճար բուժզննումներ և այլն։ Արդյո՞ք նրա համար էլ պետք է վճարվի 4 800 դրամ ապահովագրավճար, եթե նա ունի սոց․ փաթեթ։

Լաուրա.

Բարև Ձեզ, 2025 թ-ի համար ԱՁ-ի դրոշմանիշային վճարի սանդղակը փոխվե՞լ է: Օրինակ, եթե տարեկան շրջանառությունը 12 մլն ավել էր, վճարում էինք 120 000 դրամ, հիմա 2025թ-ի համար պետք է վճարենք այդքա՞ն և միաժամանակ ապահովագրության վճա՞ր 129 600 դրամ:

Արմենուհի․

Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է․ ՀԿ-ի աշխատակիցը դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 2025թ նոյեմբերին ստացել է 200 000-ից ավելի աշխատավարձ։ Դեկտեմբերին դրամաշնորհային ծրագիրը ավարտվել է, և հունվարից աշխատակիցը ստանալու է նվազագույն աշխատավարձ։ Ապահովագրավճար հաշվարկվելու՞ է։ Սովորաբար ՀԿ-երի աշխատակիցները աշխատավարձ ստանում են դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում և կոնկրետ ժամկետներում։

Վազգեն․

Ողջույն։ Մեկ հարց առողջության ապահովագրության վճարի հետ կապված։ Եթե հանդիսանում եմ և վարձու աշխատող, և ԱՁ, և գործատուն համապատասխան կարգով կատարում է առողջության ապահովագրության վճարումները, ԱՁ լինելով՝ ես նույնպե՞ս պետք է վճարեմ ապահովագրավճար։

Վազգեն․

Բարև Ձեզ։ Երկու հարց՝ կապված ապահովագրական վճարի հետ․

1) Եթե աշխատողի աշխատավարձը չի գերազանցում 200 000-ը, եկամտային հարկի, սոցվճարի և դրոշմանիշային վճարի հաշվարկները մնում են նույնը, ինչ նախկինում, ճի՞շտ է

2) Որտե՞ղ է ԱՁ-ն վճարում իր համար նախատեսված առողջության ապահովագրության վճարը։ Կանխավ շնորհակալություն։

Սուսաննա․

Բարև Ձեզ, եթե 2025թ-ին պարգևավճարի հիման վրա է դրույքը հասել և անցել 200 001 դրամը, սակայն 2026թ-ին ստանալու է 200 000 դրամից ցածր, ապա այս դեպքում է՞լ մեկանգամյայի համար պետք է դեկտեմբեր ամսից դառնար ապահովագրական վճար տվող և 2026թ-ին էլ մնար նույն կարգավիճակում։

Մարինե․

Բարև Ձեզ: Եթե աշխատողն ընդունվել է 2025թ. դեկտեմբերին,և հաստիքը կազմում է 240 000 դրամ, ապահովագրավճար պահվելու՞ է, թե՞ ոչ։

Բարև ձեզ, խնդրում եմ պարզաբանել ապահովագրավճարների նվազեցման հետ կապված հետևյալը․

  • Եթե ԱՁ-ի շրջանառությունը գերազանցում է 2,4 մլն դրամ, արդյո՞ք դրոշմանիշային վճարի նվազեցումը գործում է, և տարեկան դրոշմանիշային վճարը դառնում է 12 000 դրամ
  • Եվ եթե ԱՁ-ն IT ոլորտում է գործում, արդյո՞ք կիրառվում է նույն կարգավորումը, թե՞ գործում է այլ մեխանիզմ։

Կանխավ շնորհակալություն։

Հակոբ․

Քանի որ որպես ֆիզիկական անձ արդեն ունեմ թե՛ պետական, թե՛ մասնավոր առողջապահական ապահովագրություն, խնդրում եմ պարզաբանել՝ արդյո՞ք ԱՁ գործունեության դեպքում անհրաժեշտ է ունենալ առանձին առողջապահական ապահովագրություն, թե՞ առկա ապահովագրությունները բավարար են։

Առողջության համընդհանուր ապահովագրության մասին հոդված

Կարեն․

Եթե աշխատակիցը նոյեմբեր ամսվա համար ստացել է 600 000 դրամ (300 000 աշխատավարձ + 300 000 պարգևավճար), ապա ապահովագրավճարը որքա՞ն կլինի՝ 4 800, թե՞ 10 800։

Առողջության համընդհանուր ապահովագրության մասին հոդված

Վիտյա․

Բարև Ձեզ։ Եթե ԱՁ 65 տարեկանից անց է, զբաղվում է արտադրությամբ, շեմը գերազանցում է, համարվու՞մ է ապահովագրավճար վճարող, և մի հարց էլ՝ եթե 2025թ դեկտեմբերի 27-ից դադարեցում է տալու գործողությունը անհայտ ժամանակով, պե՞տք է վճարի։

Առողջության համընդհանուր ապահովագրության մասին հոդված