Տնօրենը ընկերությանը պատկանող բանկային քարտով ծախսեր է կատարել

Հայկ.

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Եթե ՍՊԸ տնօրենը ընկերությանը պատկանող բանկային քարտով ներկայացուցչական ծախսեր է կատարել, օրինակ՝ վճարել է ռեստորանում, ինչպե՞ս պետք է ձևակերպել: Եվ ծախս ճանաչելու համար ի՞նչ փաստաթղթեր պետք է կազմել: Աշխատում է շրջհարկի դաշտում: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Դա ձևակերպում եք որպես ծախս, եթե կան համապատասխան սկզբնական փաստաթղթեր , օրինակ ՀԴՄ կտրոն, որտեղ նշված է կազմակերպության ՀՎՀՀ։ Եթե շրջհարկի դաշտում եք աշխատում և ոչ հանրային սննդի ոլորտ է, ապա ծախսերը պետք չի այդպես հիմնավորել։

Tigran

Առհաշիվ գումարի հաշվետվությունը ու բանկային հաշվի քաղվածքները նաև հիմք վերցրեք:

Hayk

Առկա է ՀԴՄ կտրոնը, բայց մեր ընկերության ՀՎՀՀ-ն վրան նշված չէ: Այս դեպքում կարելի՞ է համարել, որ ծախսը հիմնավորված է: Հանրային սնունդ չի, ծառայություն է :

Նաիրա

Հարգելի Հայկ, ինչքան հասկացա ընկերության գործունեության տեսակը ծառայությունների մատուցում է: Քանի որ ընկերությունը աշխատում է շրջ հարկի դաշտում և ծառայություն է մատուցում, շրջ հարկի հաշվետվության մեջ ծառայությունների մատուցմանը ծախս չի վերագրվում, ուստի էական չի ՀԴՄ կտրովի վրա ընկերության ՀՎՀՀ-ն նշված է, թե ոչ:

Hayk

Շնորհակալ եմ օգնելու համար: