Ավտոտեխսպասարկման կետ

Mariam.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ ջան, ԱՁ-ով ավտոտեխսպասարկման կետ ենք ուզում բացել (Вулканизация), հետագայում նաև վարձակալված տարածքում ուզում ենք պահեստամասերի վաճառք իրականացնենք, միկրոձեռնարկատիրությամբ կարո՞ղ ենք աշխատել, թե՞ ոչ։ ԱՁ-ն իր գործունեությունը իրականացնելու է մարզում, շնորհակալ կլինեմ, եթե խորհուրդներով օգնեք։ Անչափ շնորհակալ եմ բոլորիցդ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Gevorg Grigoryan
Gevorg Grigoryan
3 տարի առաջ

Հարգելի Մարիամ, Ձեր գործունեությունը շրջ. հարկման դաշտում է։

Tigran
Tigran
3 տարի առաջ

ԱՁ-ով ավտոտեխսպասարկման կետը միկրոձեռնարկատիրությամբ կարող եք աշխատել, իսկ պահեստամասերի վաճառք իրականացնելու համար պետք է չլինեք առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում: 

Արթուր
Արթուր
3 տարի առաջ

Ավտոտեխսպասարկման ծառայությունների մասով կարող եք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, եթե մնացած պայմաններին բավարարում եք (ՀՕ հոդվածներ 266 – 272

Առևտրի մասով ուշադրություն դարձրեք, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել Երևան քաղաքի վարչական սահմաններում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս՝ առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև անձնական օգտագործման ավտոմեքենաների առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը։

Mariam
Mariam
3 տարի առաջ
Ի պատասխան  Արթուր

«առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում» սովորական խանութը չի մտնու՞մ չէ սրանց մեջ։

Zoya
Zoya
3 տարի առաջ

Հարգելի Մարիամ կարող եք աշխատել միկրոձեռնարկատիրությամբ 1.եթե չեք գտնվում առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում , և 2.եթե աշխատելու եք միայն հդմ-ով և էլեկտրոնային հաշիվ դուրս չեք գրելու :

Mariam
Mariam
3 տարի առաջ
Ի պատասխան  Zoya

էլեկտրոնային հաշիվ չի կարելի՞ գրել։

Ռուզանննա
Ռուզանննա
3 տարի առաջ
Ի պատասխան  Mariam

Եթե առքուվաճառք է և միկրոհամակարգով եք աշխատում, ապա ոչ, հաշիվ չեք կարող դուրս գրել։