Բարև Ձեզ: Աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Այն կարող է սահմանվել գործատուի ցանկությամբ՝ նախատեսված աշխատանքին (պաշտոնին) աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով, կամ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ՝ առաջարկվող աշխատանքին (պաշտոնին) իր համապատասխանությունը որոշելու համար: Փորձաշրջանի մասին պայմանները պետք է սահմանվեն աշխատանքային պայմանագրով: Փորձաշրջանի ընթացքում աշխատողն ունի բոլոր իրավունքները և կրում է բոլոր պարտականությունները, որոնք սահմանված են աշխատանքային օրենսգրքով, այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով: Աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո աշխատողը համարվում է աշխատանքի ընդունված, և աշխատանքի վարձատրությունը պետք է կատարվի համաձայն կնքված պայմանագրի:
այո, եթե պայմանագիր կնքվել է կողմերի միջև
Շնորհակալ եմ

Հարգելի Մարիաննա, ստացվում է , որ պետք է վարձատրվի ՞
Այո, նա համարվում է լիարժեք աշխատող, կատարում է աշխատանք, որի համար պետք է վարձատրվի:
Շնորհակալ եմ
Այո, փորցաշրջանը վարձատրվում է ընդհանուր հիմունքներով։