Արձակուրդայինի հաշվարկման համար հիմք ընդունվող ամիսներ

Հասմիկ Համբարյան․

Բարև Ձեզ։ Եթե աշխատակիցն ընդունվել է աշխատանքի 2025 թվականի նոյեմբերի 7-ին, արձակուրդայինի հաշվարկի մեջ նոյեմբեր ամիսը ընդգրկվու՞մ է, թե՞ ոչ։ Այն համարվու՞մ է կիսատ ամիս։ Նախապես շնորհակալություն։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Գայանե
Գայանե
11 ժամ առաջ

Ոչ չի մտնում

Tigran
Tigran
11 ժամ առաջ

Հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվի նաև աշխատանքի ընդունման ամիսը:
Եթե սույն մասի երկրորդ պարբերությունում նշված պատճառներից որևէ մեկով տասներկու ամիսները չեն ձևավորվում կամ միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու պահանջն առաջացել է մինչև աշխատողի առաջին աշխատանքային տարին լրանալը, ապա աշխատողի միջին աշխատավարձի չափը հաշվարկվում է` տվյալ ժամանակահատվածում մյուս բոլոր ամիսների ընթացքում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (բացառությամբ պարգևատրման գումարների) ընդհանուր գումարն այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով, իսկ պարգևատրման գումարները միջին աշխատավարձի մեջ հաշվի են առնվում 1/12-ի չափով:

Մարիաննա
Մարիաննա
8 ժամ առաջ

Բարև Ձեզ: Ոչ, հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվի աշխատանքի ընդունման ամիսը: