Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Lilit
Lilit
4 տարի առաջ

Հաշվարկվում է կեղտոտ աշխատավարձից։

Tigran
Tigran
4 տարի առաջ

Հաշվարկային աշխատավարձից ու հնարավոր պարգևատրումների գումարներից:

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Ամենամյա արձակուրդի համար գործատուն աշխատողին վճարում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով:
Միջին աշխատավարձի հաշվարկման համար հաշվի են առնվում աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն), որոնք կիրառվում են տվյալ կազմակերպությունում անկախ վճարման աղբյուրից:
Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով: Միջին աշխատավարձի հաշվարկման համար հաշվի են առնվում աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն), որոնք կիրառվում են տվյալ կազմակերպությունում` անկախ վճարման աղբյուրից:

Լամարա
Լամարա
4 տարի առաջ
Ի պատասխան  Ալլա

Հարգելի Ալլա, արձակուրդայինի հաշվարկում ներառվու՞մ է մայրության և հղիության (140) օր,,,, տրված նպաստի գումարը։

Ներսես
Ներսես
4 տարի առաջ

Կեղտոտ աշխատավարձով:

Karine
Karine
4 տարի առաջ

Հաշվարկվում է կեղտոտ աշխատավարձից, հավելավճարներից, պարգևավճարներից և աշխատավարձին հավասարեցված այլ վճարներից։

Հերմինե
Հերմինե
4 տարի առաջ

Արձակուրդայինը հաշվում են աշխատողի միջին աշխատավարձով՝ ներառյալ հարկերը։