Արձակուրդից հետ կանչելու դեպքում

Արմեն․

Հարգելի գործընկերներ, ի՞նչ առանձնահատկություններ կան աշխատողին արձակուրդից հետ կանչելու հետ կապված։ Ինչպե՞ս է կատարվում այդ գործընթացը, ի՞նչ լրացուցիչ հաշվարկներ են անհրաժեշտ կատարել։ Շնորհակալություն նախապես։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Բարև Ձեզ։ Աշխատողը հրամանով հետ է կանչվում արձակուրդից, բայց միայն իր համաձայնությամբ, և չօգտագործված արձակուրդի օրերը տեղափոխվում են այլ ժամանակ։ Կարդացեք Աշխատանքային օրենսգրքի 166-րդ և 167-րդ հոդվածները։ Վճարված արձակուրդային գումարը հետ չի պահվում, և աշխատողը վարձատրվում է աշխատած օրերի համար։

Արմեն

Շնորհակալություն, հարգելի Մարիաննա։ Մեկ էլ լսել եմ, որ հետո արձակուրդ մեկնելիս աշխատողը էլի վճարվում է այդ արձակուրդային օրերի համար, ճի՞շտ է։

Մարիաննա

Այո, ճիշտ է, այդ տեղափոխված արձակուրդը հատկացնելու ժամանակ աշխատողին նորից վճարվում է արձակուրդային վճար։

Tigran

Արձակուրդից հետկանչի դեպքում տրվում է հրաման, չօգտագործված օրերը տրամադրվում են այլ ժամանակ:

Ալլա

Պետք է առաջնորդվել ԱՕ Հոդվածով 166.Ամենամյա արձակուրդից հետ կանչելը
1. Ամենամյա արձակուրդից հետ կանչել թույլատրվում է միայն աշխատողի համաձայնությամբ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: Պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրման գործընթացի շրջանակներում ամենամյա արձակուրդից հետ կանչելու դեպքում աշխատողի համաձայնությունը չի պահանջվում:
2. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և համայնքային կազմակերպությունների ու հիմնարկների, ինչպես նաև ռազմական դրությամբ պայմանավորված որևէ ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կառավարմանն անցած կազմակերպությունների ու հիմնարկների (անկախ սեփականության ձևից) աշխատողներին ամենամյա արձակուրդից հետ կանչելիս աշխատողի համաձայնությունը չի պահանջվում։
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված դեպքերում ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը տրամադրվում է սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան:
Ետ կանչելու դեպքում վերահաշվարկ չի կատարվում, աշխատած օրերի համար վճարվում է , իսկ չօգտագործված արձակուրդը հետագայում օգտագործելիս էլի վճարվում է։

Արմեն

Շնորհակալություն, հարգելի Ալլա։

Հերմինե

Համաձան ԱՕ 167 հոդվածի 3-րդ մասով անխափան աշխատանքի անհրաժեշտությունը առաջացել է մինչև ամենամյա արձակուրդի սկսվելը, ամենամյա արձակուրդը տեղափոխվում է այլ ժամանակ: Եթե պատճառներն առաջացել են ամենամյա արձակուրդի ընթացքում, ապա ամենամյա արձակուրդը երկարաձգվում է համապատասխան օրերի քանակով, և վճարվում է օրենքով սահմանված կարգով:

Արա

Աշխատողին արձակուրդից հետ են կանչում միայն աշխատողի համաձայնությամբ, իսկ աշխատելու ժամանակ տրվում է վարձատրություն աշխատած ժամանակահատվածի չափով։