Արձակուրդի վերաբերյալ

Սարգիս.

 

Բարև Ձեզ: Հարցս վերաբերում է պահակի արձակուրդայինի օրերին: 20 աշխատանքային օր հասնում է, բայց եթե նրա աշխատանքային գրաֆիկը՝ մեկ օր աշխատանքային է, մեկ օր հանգիստ, ապա այս ամսվա ընթացքում նա ունենում է 15 աշխատանքային օրեր, ստացվում է արձակուրդայինի ժամանակահատվածը կլինի ապրիլի 1-ից մինչև մայիսի 9-ը՞: Այսինքն՝ հաշվի է առնվու՞մ միայն իր աշխատանքային օրերը: Շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Tigran
Tigran
5 տարի առաջ

Արձակուրդը տրամադրվում է աշխատանքային օրերով:

Մ
Մ
5 տարի առաջ

Ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային օրերով՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ գրաֆիկով է աշխատում։ Արձակուրդ տրամադրվում է ոչ թե գրաֆիկի աշխատանքային օրերով, այլ աշխատանքային։

Nerses
Nerses
5 տարի առաջ

Այո, աշխատանքային օրերով պետք է հաշվարկվի:

Մարիաննա
Մարիաննա
5 տարի առաջ

Սարգիս, պատկերացրեք աշխատողը աշխատում է շաբաթը 1 օր, այդ դեպքում ինչպե՞ս էիք տալու նրա արձակուրդը։ Պետք է հաշվարկեք 20 անընդմեջ աշխատանքային օր արձակուրդ։ Հիշեք նաև, որ պահակին փոխարինող պետք է ունենաք:

Մարուսյա
Մարուսյա
1 տարի առաջ

Խնդրում եմ ինձ ասեք դաստեարակի օգնականը 20 թե 25 օր օիտի գնա արձակուրդ?

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Մարուսյա

եթե հնգօրյա  աշխատանքային ռեժիմով աշխատող է. 25 օր