Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Ռուզանննա
Ռուզանննա
4 տարի առաջ

Պետք է ինքնուրույն առցանց գրանցեք լիազորի անուն, օգտվողի անուն, որպեսզի կարողանաք մուտք գործել ձեր հարկայինի էջ և ուղարկեք անհրաժեշտ հաշվետվություններն ու նաև հարկային դաշտի ընտրության հայտարարությունը՝ գրանցվելուց հետո 20 օրվա ընթացքում:

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Պետռեգիստրում գրանցվելով, գրանցվում եք ավտոմատ հարկայինում։ Հաջորդ քայլը դա էլեկտրոնային ստորագրության գրանցումն է հարկայինում, եթե ունեք նույնականացման քարտ։ Կախված ձեր գործունեության տեսակից պետք է ընտրեք հարկման դաշտը և ներկայացնեք հայտարարություն։

Tigran
Tigran
4 տարի առաջ

Հարկային ներկայանալ պետք չի,արդեն այնտեղ ձեր մասին գիտեն: Պետք է էլ ստորագրություն ունենաք ու էլեկտրոնային եղանակով գրանցվեք ու գործոււնեությունից կախված որևէ հարկման համակարգում գործելու հայտարարություն ներկայացնեք:

Գայանե
Գայանե
4 տարի առաջ

ՀՏ ներկայանալու կարիք չկա։ Ա/Ձ պետ․ ռեգիստրում գրանցվելուց հետո 20-օրյա ժամկետում պետք է ընտրեք 3 հարկման դաշտերից մեկը՝ 1.միկրոձեռնարկություն, 2.շրջհարկ, 3. ընդհանուր հարկման դաշտ և առցանց ներկայացնեք համապատասխան հայտարարություն։