Բնակարանը տրվել է վարձով

Սոնա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է. ֆիզ. անձը, հանդես գալով որպես վարձատու, բնակարանը տվել է վարձով 2021թ.` օրենքի սահմաններում պայմանագիր կազմելով։ Շուրջ 1 տարի ստացել է եկամուտ։ Մինչ օրս չի ստացել որևէ ծանուցում հարկ չվճարելու հետ կապված։ Հիմա ուզում եմ հասկանալ` արդյո՞ք որևէ խնդիր կառաջանա այս առումով։ Վարձատուն պարտավո՞ր է հետաքրքրվել և իմանալ, թե ինչ հարկ պետք է վճարի, թե՞ պետք է ծանուցվի համապատասխանաբար։ Եթե այո, ապա տարածքային հարկային մարմի՞ն պետք է դիմել։ Եթե հնարավոր է` տեղադրեք օրենքից հղում, թե ինչքան հարկ է առաջանալու և վճարման կանոնների հետ կապված։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ներսես

Եթե վարձակալը ֆիզ անձ է ապա Դուք հանդիսանում եք հարկային գործակալ և եկամտի 10 տոկոսը պետք է վճարեք բյուջե:Ստացեք ՀՎՀՀ և հայտարարագրեք:

Tigran

Բնակարանը եթե տվել եք վարձով ու պայմանագիրը գրանցված է կադաստրում,ապա այդ մասին կադաստրը հայտնում է հարկայինին: Եթե այդ ամենը կա,կարող է և ձեզ հարկայինը չծանուցի, ձեզ մնում է գնալ հարկային,ստանալ հարկ վճարողի համար ու եկամտային հարկը վճարել:  Վարձակալական վճարների մասով եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով, իսկ հարկային տարվա ընթացքում ստացված վարձակալական վճարների հանրագումարը 60 միլիոն դրամը գերազանցելու դեպքում, գերազանցող մասի համար ֆիզիկական անձը հաշվարկում է լրացուցիչ եկամտային հարկ՝ տասը տոկոս դրույքաչափով: Դուք հարկային գործակալ չեք: Ոչ հարկային գործակալ անձանց կողմից հաշվետու տարում ստացված հարկման բազայից եկամտային հարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին:

Ալլա

Դուք չեք նշել՝ վարձակալը ֆիզ. անձ է, թե՝ իրավաբանական։ Եթե ֆիզ. անձ է, ապա Դուք հարկ վճարող եք համաձայն ՀՕ հոդված 150. Եկամտային հարկի դրույքաչափերը
7. Վարձակալական վճարների մասով եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով, իսկ հարկային տարվա ընթացքում ստացված վարձակալական վճարների հանրագումարը 60 միլիոն դրամը գերազանցելու դեպքում, գերազանցող մասի համար ֆիզիկական անձը հաշվարկում է լրացուցիչ եկամտային հարկ՝ տասը տոկոս դրույքաչափով:
Եթե վարձակալը իրավաբանական անձ է, ապա հարկը ինքն է վճարում որպես հարկային գործակալ՝ համաձայն հոդված 152. Եկամտային հարկը հաշվարկելը և պահելը հարկային գործակալի կողմից
1. Ֆիզիկական անձանց եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկում և պահում է հարկային գործակալը՝ հիմք ընդունելով Օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերը, եթե Օրենսգրքի 153-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ: