Գործունեության դադարեցում

Հայկ.

Հարգելի կոլեգաներ, բարև ձեզ։ Հարցս հետևյալն է. ՍՊԸ-ն մեկ ամսից անորոշ ժամկետով դադարեցնում է իր գործունեությունը, բոլոր աշխատկիցներին, այդ թվում և տնօրենին պատրաստվում ենք ազատել աշխատանքից։ Ինչպե՞ս վարվենք մեր մեկ աշխատակցի դեպքում, եթե նա գտնվում է երեխայի խնամքի մասնակի վճարովի արձակուրդում, պատրաստվում է մայրանալ երկրորդ անգամ՝ ներկայացնելով 2022թ. նոյեմբերին նոր անաշխատունակության թերթիկ: Շնորհակալ կլինել կարդալ ձեր խորհուրդները կամ օրեսդրական կետեր, եթե այդպիսիք կան…. Կանխավ շնորհակալ եմ։
Հարգանքներով՝ Հայկ

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Եթե չունենա վարձու աշխատողի կարգավիճակ, նա կարող է ստանալ մայրության նպաստ համաձայն պետական նպաստերի մասին օրենքի, այդ դեպքում երեխայի խնամքի նպաստ չի ստանալու:

Ալլա

Նայեք ԱՕ Հոդված 114.Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու արգելքը
1. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է1) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերի.
2) աշխատողի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում.
2.1) հղի կանանց հետ
հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը.
2.2) երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձի՝ մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ կետերով նախատեսված դեպքերի.
Հոդված 113.Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ  
 
1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը`
1) կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման և օրենքով նախատեսված դեպքերում պետական գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու) դեպքում.

Հերմինե

Այս դեպքում պետք է ծանուցեք այդ հոդվածով, և վճարեք արձակման նպաստ՝ համաձայն աշխատանքային տարիների։