Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Gevs
Gevs
5 տարի առաջ

Հարգելի Անի, աշխատակցի անձնական տվյալներում/հաշվետվություն 79/ կա հատված /II Չվճարվող արձակուրդի մասին տեղեկություններ/ , որտեղ ներառում ենք երեխայի ծննդյան տարեթիվը և այն ժամանակահատվածը, որի ընթացքում աշխատակիցը աշխատանքի չի գալու: Ներկայացնելուց հետո եկամտային հարկի հաշվետվության մեջ ավտոմատ ձևով կներառվի այդ գումարը:
Իսկ հաշվետվությունը ներկայացնում ենք մինչ աշխատակցի խնամքի գնալը , օր մարտի 17-ին: Պարտադիր պետք է աշխատակցի կողմից դիմում վերցնեք խնամքի արձակուրդ գնալու հետ կապված` նշելով ժամանակահատվածը, օր 1 տարի, 2 տարի կամ 3 տարի։

Անի
Անի
5 տարի առաջ
Ի պատասխան  Gevs

Շատ շնորհակալ եմ պատասխանի համար, այսինքն` մարտի 17-ին պե՞տք է տալ 79 հաշվետվությունը, թե՞ մարտի 18-ին, իսկ դիմում ե՞րբ պետք է գրի։

Tigran
Tigran
5 տարի առաջ

Գրանցման հայտը պետք է ներկայացնել մինչև այդ հանգամանքն առաջանալու՝ մարտ ամսվա անձնավորված եկամտային հարկի հաշվարկը ներկայացնելը՝ մինչև ապրիլի 20-ը: Ամսական 3 000 սոց. վճարները կազմակերպությունն է տալիս՝ իր միջոցների հաշվին հաշվարկում և փոխանցում է սոցիալական վճար՝ խնամքի արձակուրդ գնալու օրվան հաջորդող ամսվանից մինչև երեխայի 2 տարին լրանալու ամիսը (ներառյալ) ընկած ժամանակահատվածի համար:

Անի
Անի
5 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Տիգրան ջան, տալիս է կազմակերպությունը իր միջոցներրի հաշվին, բայց հաշվետվության մեջ արտացոլվում է ավտոմատ կերպով:

Tigran
Tigran
5 տարի առաջ
Ի պատասխան  Անի

Հաշվետվության մեջ ավտոմատ կերպով չի արտացոլվում, առանձին պիտի վճարեք: