Որպես ԱՁ գրանցվելու համար

Շողիկ․

Բարև Ձեզ։ Ես մեկ հարց ունեմ ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես անգլերենի ուսուցչուհի եմ, տանը ունեմ աշակերտներ։ Ցանկանում եմ բացել այնպիսի ԱՁ-ը, որպեսզի լինեմ գրանցված աշխատող։ Նպատակս այն է, որ կարողանամ գնալ ֆիզ արձակուրդ և ստանամ մինչև 2 տարեկան երեխայի նպաստի գումարը՝ որպես գրանցված աշխատող։ Չգիտեմ՝ ճիշտ բացատրեցի, թե ոչ🙂։ Հիմա ինձ կասե՞ք, թե ես ինչ ԱՁ պետք է բացեմ այդ դեպքում🙂🥰

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Աձ-ն դա գործատու է,ինքնազբաղված, իսկ մինչև 2 տարեկան երեխայի նպաստի գումարը՝ որպես գրանցված աշխատող,ստանալու համար պետք է լինեք որևէ տեղ վարձու աշխատող, ։
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունեն երեխայի` ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը, որդեգրողը կամ խնամակալը մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:

Nerses

Դուք պետք է գրանցվեք որևէ գործատուի մոտ։

Աննա

Եթե չկա այնպիտի տարբերակ, որ այլ գործատուի մոտ գրանցվեք, ԱՁ-ն բացեք մայրիկի կամ սկեսուր մայրիկի անունով և որպես ուսումնական կենտրոն հայտը կտաք միկրոյի, որ հարկերից ազատվեք և Ձեզ այդ ԱՁ-ում գրանցեք աշխատող, որպես անգլերենի ուսուցչուհի: Դե ընթացիկ հաշվառումները կվարեք հետո էլ կգնաք ֆիզ արձակուրդ, ԱՁ-ն դադար կտաք չլուծարեք, որ 2 տարի գումարը ստանաք