Դրոշմանիշային վճար ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատողի համար

Հայկ․

Բարև ձեզ։ Հարցս վերաբերում է դրոշմանիշային վճարներին։ Ինչպես գիտենք՝ 2026 թ. հունվարից մինչև 1 մլն աշխատավարձ ստացողներինը դրոշմանիշային վճարը դարձել է 1 000 դրամ ։ Իսկ եթե օրինակ ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատողը ստանում է ամսական մաքուր 60 000 դրամ, ապա այդ 1 000 դրամը գործատու՞ն է շարունակում վճարել։ Այս մասով փոփոխություն կա՞, թե՞ ոչ։ Շնորհակալություն։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
3 ամիս առաջ

դրա վճարման պարտականությունը աշխատողի վրա է, սակայն կարող է նաև գործատուն էլ վճարել,

Հայկ
Հայկ
3 ամիս առաջ
Ի պատասխան  Tigran

Այսինքն աշխատողի աշխատավարձից պահելու իրավունք չունենք, կամ աշխատողն է վճարում իր հաշվին, կամ գործատուն է վճարում նրա փոխարեն։ Ճի՞շտ եմ հասկացել , Տիգրան ջան

Tigran
Tigran
3 ամիս առաջ
Ի պատասխան  Հայկ

աշխատողի աշխատավարձից պահելու իրավունք ունեք, կամ աշխատողն է վճարում իր հաշվին, կամ գործատուն է վճարում նրա փոխարեն։

Հայկ
Հայկ
3 ամիս առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալություն , եթե կարելի է կասեք օրենքի այդ փոփոխությունը որտեղ նայեմ