Դրոշմանիշային վճար

Աննա․

Շրջ․ հարկով աշխատող ԱՁ-ն, որի շրջանառությունը կազմել է 6-12 մլն, դրոշմանիշային վճար որքա՞ն պետք է վճարի՝ 102.000 դրա՞մ (խնդրում եմ ուղարկել օրենքից հղում), բայց արդեն մինչև 2024 թվականի ապրիլի 20-ը՞։ Ինչպես նաև՝ եթե ունի գրանցված աշխատակից 104.000 դրամ աշխատավարձով ( պահումները չհանված), ապա ամսական 3000 դրամ և՞ս պետք է վճարել աշխատողի համար որպես դրոշմանիշային վճար։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Gevorg Grigoryan
Gevorg Grigoryan
2 տարի առաջ

Հարգելի Աննա. Ա/Ձ դրոշմանիշային վճարը վճարում եք մինչև մարտի 1-ը, իսկ աշխատակցինը յուրաքանչյուր ամիս /տվյալ դեպքում 3000 դրամ/
Ըստ փոփոխությունների՝ ԱՁ-ների և նոտարների համար դրոշմանիշային վճարների սահմանաչափերը նվազել են.
մինչև 2.4 մլն դրամ հաշվարկման բազայի դեպքում ԱՁ-երի համար դրոշմանիշային վճարը կազմում է 18 հազար դրամ,
2.4 – 6 միլիոն դրամ հաշվարկման բազայի դեպքում 24 հազար դրամ՝ նախկին 66 հազար դրամի փոխարեն,
6 – 12 միլիոն դրամ հաշվարկման բազայի դեպքում սահմանված 102 հազար դրամը դարձել է 48 հազար դրամ,
12 մլն դրամ և ավելի գումարի դեպքում 180 հազար դրամի փոխարեն սահմանվել է 120 հազար դրամ:

Ani
Ani
2 տարի առաջ
Ի պատասխան  Gevorg Grigoryan

Բարև Ձեզ, կասեք, որտե՞ղ կարող ենք տենել նոր սանդղակը։ Նաև հաշվարկման բազան հաշվարկու՞մ ենք հունվարից դեկտեմբեր ստացված եկամուտների հիման վրա։


Tigran
Tigran
2 տարի առաջ

Շրջ․ հարկով աշխատող ԱՁ-ն, որի շրջանառությունը 6-12 մլն,է դրոշմանիշային վճար պետք է վճարի՝ 48000 դրամ (օրենքից հղում հ. 12), գրանցված աշխատողի համար 104.000 դրամ աշխատավարձով, ամսական 3000 դրամ դրոշմանիշային վճար։

Ani
Ani
2 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Բարև Ձեզ, կասեք, որտե՞ղ կարող ենք տենել նոր սանդղակը։ Նաև հաշվարկման բազան հաշվարկու՞մ ենք հունվարից դեկտեմբեր ստացված եկամուտների հիման վրա։

Nerses
Nerses
2 տարի առաջ

1․ Հոդված 12. 6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում
 102 000 դրամ
2․ Այո