ԵՏՄ ներմուծման հայտարարություն

Անի.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ։
խնդրում եմ օգնել. ԵՏՄ-ի գծով հանձնված հարկային հաշվետվությունը ՊԵԿ-ի կողմից չի հաստատվել, կարգավիճակը նշված է՝ “ենթակա է ճշգրտման, անհրաժեշտ է ճշգրտել ներմուծման հայտարարությունը”: Հարց – ամբողջ հաշվետվությունը նորից պետք է հանձնե՞լ։ Միայն հայտարարությունը համակարգը թույլ չի տալիս լրացնել:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Լուսինե
Լուսինե
3 տարի առաջ

Բարև Ձեզ, Անի։ Նախ պետք է ճշտեք՝ ինչու՞ է մերժվել, ուղղեք հաշվետվությունը և այո, ամբողջությամբ նորից հանձնեք։ Մերժված հաշվետվության կողքը պետք է կոճակ լինի, որը սեղմելով՝ կտեսնեք մերժման հիմքը։

Tigran
Tigran
3 տարի առաջ

Իսկ դրա հետ կապված ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը ևս ներկայացրել եք,կարող է դա չեք ներկայացրել:  

Քնարիկ
Քնարիկ
3 տարի առաջ

Զանգեք ՊԵԿ, տվեք ձեր հարցը, նորմալ պատասխանում են, կիմանաք որ հաշվետվության մեջ է սխալը, կասեն ոնց ուղղում տաք, իսկ մենք չենք տեսնում՝ դուք ի՞նչ եք լրացրել, շատ հնարավոր է սահմանի հատելու օրվա մեջ է անճշտությունը։

Karine։
Karine։
3 տարի առաջ

Ճիշտ կլինի ՊԵԿ֊ի հետ պարզաբանեք Ձեզ անհանգստացնող հարցի լուծումը։

Անի
Անի
3 տարի առաջ
Ի պատասխան  Karine։

Շնորհակալ եմ շատ, հարգելիներս։