POS տերմինալի հետ կապված

Գոհար.

ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված՝ հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող սուբյեկտները (բացառությամբ կրպակների) պետք է ապահովեն վճարային քարտերի (POS տերմինալների) կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով վճարման ընդունում… Այս օրենքը գործելու՞ է շրջհարկով աշխատող բանջարեղենի խանութի վրա, և ինչպե՞ս կարող ենք դա անել։
Եվ եթե ԱՁ-ն գործում է շրջհարկով և ունի 1 գրանցված աշխատող, մինչև հուլիսի 1-ը պետք է վճարի անկանխի՞կ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Լուսինե

Հարգելի Գոհար, Ձեր ՀԴՄ-ն պետք է որ հնարավորություն ընձեռի նաև քարտով վճարում ընդունելու։ Եթե չունի նման հնարավորություն, կամ պետք է նման հնարավորությունով ՀԴՄ ձեռք բերեք, կամ միացնեք առանձին POS տերմինալ (ճշտեք Ձեզ սպասարկող բանկում)։

Աշխատավարձերը պետք է վճարել անկանխիկ ձևով 2022 թվականի հուլիսի 1-ից՝ Երևան քաղաքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից, 2024 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից:

Հաշմանդամության կարգ ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա նրա աշխատավարձը կարող է վճարվել կանխիկ ձևով:

Գոհար

Շնորհակալ եմ շատ։ՀԴՄ-Ն նոր սերնդի է, եթե դիմենք սպասարկմանը կկարգավորե՞ն:

Last edited 1 տարի առաջ by Accountant.am
Tigran

Այո, պետք է դիմեք ձեր սպասարկող կազմակերպությանը, նրանք այդ ֆունկցիան ՀԴՄ-ի կակտիվացնեն, օրենքը գործելու է հուլիսի 1-ից:

Last edited 1 տարի առաջ by Accountant.am
Կարինե

Բարև ձեզ։ Իսկ դա վերաբերվու՞մ է միկրոձեռնարկատեր հարկողներին: Նշեմ, որ աշխատող չունեմ։

Քնարիկ

Իհարկե դուք էլ եք ՀՀ օրենսդրության սահմանում գործում,ուրեմն պետք է օրենքի տառին ենթարկվել:

Karine։

Դիմեք ձեր ՀԴՄ սպասարկման կենտրոն՝ կկարգավորեն, իսկ աշխատավարձը պետք է անկանխիկ վճարեք հուլիսի 1-ից։