Երկրորդ ՍՊԸ ձեռքբերում

Ալեն․

Եթե տնտեսավարողն ունի ՍՊԸ և ձեռք է բերում երկրորդը, դա հարկային պարտավորությունների վրա ինչպե՞ս է ազդում։ Եթե ինչ որ բան փոփոխվում է, ապա ինչպե՞ս։ Շնորհակալություն պատասխանելու համար։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
1 տարի առաջ

կդիտարկվեն փոխկապակցված ու երկու ՍՊԸ ն էլ պետք է գործեն ԱԱՀ ու շահութահարկի դաշտում,

Հովհաննիսյանս
Հովհաննիսյանս
1 տարի առաջ

Որքանով տեղյակ եմ երկրորդ սպը-ում 10% ից ցածր բաժնեմաս ունենալու դեպքում աահ-ով չեք հարկվելու

Արման
Արման
1 տարի առաջ

Շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել․

5) Օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն փոխկապակցված համարվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ այն դեպքերի, երբ, Օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, նրանց փոխկապակցված կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք հարկային մարմին են ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և հայտարարությունը ներկայացնելու օրվանից հետո, իսկ հայտարարությունում գործունեությունը դադարեցնելու այլ օր նշելու դեպքում այդ օրվանից հետո փաստացի գործունեություն չեն իրականացրել.
6) Օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն փոխկապակցված համարվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, եթե հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի նախորդ հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների հանրագումարը գերազանցում է 115 միլիոն դրամը.

Հոդված 30. Փոխկապակցված կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք
1. Օրենսգրքի կիրառության իմաստով կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե`
1) ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին.
2) ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձին, որին միաժամանակ պատկանում է այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը):

Գայանե
Գայանե
1 տարի առաջ

Եթե երկուսում էլ հիմնադիրը նույն անձն է՝ ապա կառաջանա փոխկապակցվածություն