Ինչպիսի՞ պայմանագիր պետք է կնքել

Kristine.

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ի դաշտում աշխատող կազմակերպությունը ծառայություն է մատուցել /նախագիծ/ ԱԱՀ-ից ազատված կազմակերպությանը, որի փաթեթը ամբողջական լինելու համար տվյալ կազմակերպությունը մեկ այլ կազմակերպությունից /որը աշխատում է ՇՀ դաշտում/ գնում է ծառայություն՝ ինժիներական մասի նախագծում, որի համար պետք է պայմանագիր կնքվի ինժիներական մասը կատարելու համար տվյալ գործի համար։ Հարց՝ ինչպիսի՞ պայմանագիր պետք է կնքել ՇՀ հարկով աշխատող կազմակերպության հետ։
Նախապես շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Երևի ծառայությունների մատուցման, տենց հասկացվեց:

Վահե

ԱԱՀ-ով աշխատող կազմակերպության հետ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած ընկերերությունը կարող է ծառայությունների մի մասը մատուցել երրորդ անձի /անձանց/ միջոցով /ենթակապալի անալոգիայով/՝ պայմանագրում այդպիսի դրույթ նախատեսելու դեպքում: Երրորդ անձի հետ պայմանագիրը կնքում է ԱԱՀ-ով աշխատող կազմակերպության կոնտրագենտը, ով ազատված է ԱԱՀ-ից, և վերջինս էլ ձեր ընկերության առջև պատասխանատվություն է կրում երրորդ անձի /ՇՀ-ով աշխատող ընկերության/ կողմից մատուցված ծառայությունների համար: Թե ինչպիսի պայմանագիր կկնքի ձեր կոնտրագենտը երրորդ անձի հետ՝ դա իր խնդիրն է: Սա իմ կարծիքն է:

Վահե

Կներեք, նախորդ գրառմանս մեջ տեխնիկական վրիպակ կար:
ԱԱՀ-ով աշխատող կազմակերպության հետ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած ընկերերությունը կարող է ծառայությունների մի մասը մատուցել երրորդ անձի /անձանց/ միջոցով /ենթակապալի անալոգիայով/՝ պայմանագրում այդպիսի դրույթ նախատեսելու դեպքում: Երրորդ անձի հետ պայմանագիրը կնքում է ԱԱՀ-ով աշխատող կազմակերպության կոնտրագենտը, ով ազատված է ԱԱՀ-ից, և վերջինս էլ ԱԱՀ-ով աշխատող ընկերության առջև պատասխանատվություն է կրում երրորդ անձի /ՇՀ-ով աշխատող ընկերության/ կողմից մատուցված ծառայությունների համար: Թե ինչպիսի պայմանագիր կկնքի ԱԱՀ-ով աշխատող ընկերության կոնտրագենտը երրորդ անձի հետ՝ դա իր խնդիրն է: Սա իմ կարծիքն է:

Kristine

Շնորհակալ եմ

Nelly Koss

Ծառայությունների մատուցման պայմանագիր: