Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Մի 2-3 ամիս կտևի, սկսում եք պետռեգիստրից՝լուծարման մասին որոշում, հետո սկսում եք հավաքել տեղեկանքներ հարկադիրից, վարկային բյուրոյից, հարկայինից և այլն, դրանց ներկայացումից հետո նոր պետռեգիստրը կգրանցի լուծարումը: Պետռեգիստրում կարող են հստակ ասել ներկայացվելիք փաստաթղթերի ցանկը:

Աննա
Աննա
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Այս պահին աշխատող չունի կազմակերպությունը, այսօր տնօրենին էլ եմ ազատել աշխատանքից․․․եթե հիմա ուզում եմ ՍՊԸ -ն դադարեցնել, մինչև լուծարումը պե՞տք է 207 ձև ուղարկեմ։ Իսկ եկամտային հարկը կարո՞ղ եմ այսօր ուղարկել (հուլիս ամսվա 13 օրվա համար.)

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Աննա

Ցանկալի է ուղարկեք այդ ժամանակավոր դադարի ձևը, որ այդ գործընթացին նպաստի: Այո եկամտայինի հաշվարկը ներկայացրեք ու վճարը կատարեք:

Անահիտ
Անահիտ
4 տարի առաջ

Հարկայինը պարտադիր ստուգում կանցկացնի: Մինչև ստուգում բացելը կարող եք բոլոր հաշվետվությունները ներկայացնել, դրանից հետո չեք կարող, ծրագիրը արգելափակվում է:

Աննա
Աննա
4 տարի առաջ
Ի պատասխան  Անահիտ

Իսկ ինչպե՞ս է հարկային ստուգումը լինում, եթե ես բոլոր կրեդիտորական պարտերս մարեմ, այսինքն՝ պարք պահանջ չունենամ, հարկային առումով․․․ուրիշ ի՞նչ պետք է ստուգեն:

Nerses
Nerses
4 տարի առաջ

Ստուգեք դեբիտորական և կրեդիտորական պարտքերը, բյուջեի հետ պարտք ու պահանջը, աշխատողներին ազատեք, եթե հդմ կա հանեք գրանցումից, մոտեցեք պետռեգիստր մնացածը Ձեզ կուղորդեն:

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Կարող եք ուղղակի դադարեցում տաք անորոշ ժամկետով, որպեսզի այդ ծանրագույն պրոցեսը չանցնեք։