Խանութ 40 քմ տարածքում

Mayis Margaryan.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք իմ հարցերին: Ցանկանում եմ Երևանում խանութ բացել 40 քմ տարածքում: Խնդրում եմ նկարագրել առաջին քայլերը` կապված գրանցվելու հետ, ինչպես նաև պատասխանել, թե ինչ հարկեր պետք է վճարեմ:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Այ Ըքաունթինգ
Այ Ըքաունթինգ
13 տարի առաջ

Զանգահարեք և ստացեք բարձրորակ հաշվապահական և հարկային խորհրդատվություն – հեռ. 055 99 29 99

Mayis
Mayis
13 տարի առաջ
Ի պատասխան  Այ Ըքաունթինգ

Խնդրում եմ գրել փոստիս` mayis.margaryan շնիկ mail.ru

Vard
13 տարի առաջ

Հարգելի Մայիս,

Նախ պետք է գրանցվել ռեգիստրում, այնուհետև ստանալ Էլեկտրոնային ստորագրություն հարկայինից, ՀԴՄ գնել և հարկայինում գրանցել: Ամսեկան ներկայացնելու եք եկամտային հարկի հաշվետվություն: Եթե Դուք շրջանառության հարկ վճարող եք, այդ դեպքում ներկայացնելու եք ամսեկան եկամտային հարկի հաշվարկ և եռամսյակային Շրջանառության հարկի հաշվարկ: Եթե ԱԱՀ վճարող եք, եռամսյակային կամ ամսեկան ԱԱՀ հաշվետվություն, բայց նախ հարկ կլինի ներկայացնելու ԱԱՀ վճարող հանդիսանալու դիմում հարկայինին: Ամսեկան ՀԴՄ հաշվարկ:

Տիհանա
Տիհանա
13 տարի առաջ

Զանգահարեք և ստացեք բարձրորակ հաշվապահական և հարկային խորհրդատվություն – հեռ. 091203766

Mayis
Mayis
13 տարի առաջ

Շնորհակալություն պատասխանի համար, Վարդ ջան, ես ինքս եմ աշխատելու խանութում, ոչ մի աշխատող չեմ ունենալու: Ես գիտեի, որ պետք է մենակ սոց. վճար վճարեմ ամսեկան 5000 դրամ ու տարվա վերջ նոր եկամտային հարկի հաշվետվություն: Մեկ էլ մի հարց` խանութը վարձով եմ վերցնելու, հարկայինում քի՞չ եմ հարկ մուծելու: