Կազմակերպության շրջանառությունը գերազանցել է 115 մլն

Ելենա.

Բարև Ձեզ։ Շրջանառության հարկ վճարող կազմակերպությունը գերազանցել է 115 մլն. շեմը և համարվում է շահութահարկ վճարող։ Բացի 115մլն. շրջանառության հարկից և ԱԱՀ-ից, պետք է հաշվարկի տարեկան շահութահարկ։ Իսկ շրջանառության հարկի 40% նվազեցվում է հարկվող եկամտի՞ց, թե՞ շահութահարկից:
Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Զոյա

Հարգելի Ելենա, տարեկան շահութահարկի հաշվետվություն տալիս եք, բայց հաշվարկում եք այն ժամանակահատվածը, որի ընթացքում աշխատել եք ԱԱՀ-ով:

Mikayel

Հարգելի Ելենա, Ձեր նշած 40% դա հաշվարկային մեծություն է հաշվարկներ և վերահաշվարկներ իրականացնելու համար: Շրջանառության հարկի 40% հաշվարկային մեծությունը ՆՎԱԶԵՑՄԱՆ ենթակա չէ:

Հիմք՝ Հարկային օրենսգիրք 253 հոդված

2. Ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների համար շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին: Շրջանառության հարկի մեջ շահութահարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 40 տոկոս, իսկ ԱԱՀ-ի հաշվարկային մեծությունը` 60 տոկոս:

Ալլա

Դուք շահութահարկի հաշվարկի մեջ ներառում եք միայն այն ժամանակահատվածի եկամուտները և ծախսերը, որի ժամանակ եղել եք շահութահարկ վճարող, այսինքն , եթե շեմը գերազանցել եք, օրինակ նոյեմբերի 21-ից, ապա եկամուտ ծախսերը վերցնում եք 2021թ համար միայն նոյեմբերի 21-ից հետոյի համար։

Ելենա

Շնորհակալ եմ պատասխանների համար։

Ներսես

Այո, հիմք եք վերցնելու այն պահից հետո ընկած ժամանակահատվածը, երբ գերազանցել եք շեմը:

Tigran

Տարեկան շահութահարկ պետք է ներկայացնեք 115մլն-ը գերազանցող գումարի մասով, շրջանառության հարկի 40% չեք նվազեցնելու,դա սրա հետ կապ չունի:

Ելենա

Շնորհակալ եմ։