Կանխիկ գումարի կուտակում դրամարկղում

Արմինե․

Բարի օր, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել։ ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով, 2021թ-ից մինչ օրս կազմակերպության հաշվարկային հաշվից գումարներ են ելքագրվել դրամարկղ (հիմնականում ծախսվել են անձնական նպատակով` հիմնադիր ու տնօրեն նույն անձն է), ինչպես նաև ժամանակ առ ժամանակ դրամարկղից ելքագրվել է հաշվարկային հաշիվ։ Ինչպե՞ս ճիշտ ձևակերպել այդ գումարները, եթե ստեղծման օրից առ այսօր շահաբաժին չի վճարվել, նույնիսկ շահույթ չի հաշվարկվել (արդյոք դա պարտադի՞ր է)։ Նախապես շնորհակալ եմ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 մեկնաբանություն
Tigran
Tigran
2 տարի առաջ

ֆինանսական ու հարկային հաշվառումները տարբեր են, հնարավորինս գոնե 2022-ից սկսած կարգավորեք, անկանխիկի օրենքի գործելու հետ կապված,այո շահույթ հաշվարկվել պետք է,

Արմինե
Արմինե
2 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Կհուշե՞ք տարբերակ, ինչպես կարող եմ գոնե մինիմալին հասցնել սխալները։

Tigran
Tigran
2 տարի առաջ
Ի պատասխան  Արմինե

01.01.2024-ից պետք է էլեկտրոնային դրամակղային գիրք վարեք, պետք է որոշակի ֆինանսական կարգապահության վիճակի բերեք, բացատրեք թե նոր դրամարկղի կարգը, թե անկանխիկի օրենքի պահանջները,

Արմինե
Արմինե
2 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալ եմ։

Արթուր
Արթուր
2 տարի առաջ

Մինչև 2022թ. հունիսի 30-ը կարող էիք կանխիկ փոխառություն տրամադրել հիմնադրին, այնուհետև փոխառության հաշվին մարել շահաբաժինը բնականաբար վճարելով 5 % եկամտային հարկը:

Որպես տարբերակ կարող եք դիտարկել նաև դրամարկղից որոշակի գումարի մուտքագրումը բանկային հաշվին, այնուհետև շահաբաժնի վճարում (5 % եկամտային հարկով), այնուհետև նորից նույն գումարի մուտք դրամարկղից բանկ, և նորից շահաբաժնի վճարում (պտտել նույն գումարը):

Այսպես թե այնպես, այդ կուտակված գումարը պետք է որպես շահաբաժին հարկեք, քանի որ Դուք ինքներդ եք նշել “անձնական նպատակներով”, այսինքն փաստացի շահաբաժին է եղել:

Կամ պետք է այդ գումարը ֆիզիկապես լինի դրամարկղում ստուգման պահին:

Արմինե
Արմինե
2 տարի առաջ
Ի պատասխան  Արթուր

Շնորհակալ եմ։

Արմինե
Արմինե
2 տարի առաջ
Ի պատասխան  Արթուր

Իսկ կարո՞ղ եմ մինչև 30.06.22 թ. դրամարկղի գումարները ձևակերպել որպես շուկայից ձեռք բերում` պահպանելով 300000 շեմը։

Արմեն
Արմեն
2 տարի առաջ
Ի պատասխան  Արմինե

033 996 554