Կանոնադրական կապիտալի ավելացում

Արթուր.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցով. ուրեմն ՍՊԸ-ի գործադիր տնօրենը ցանկանում է ավելացնել կանոնադրական կապիտալը, ներդնելով շարժական գույք՝ մարդատար ավտոբուս: Հիմա հարցս. պետռեգիստրում գրանցման համար ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացվի և կա՞ն արդյոք այլ ընթացակարգեր այն կազմակերպելու համար։ Եվ ձևակերպումը ո՞նց է տրվում հաշվապահորեն։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Պետռեգիստրում գրանցման համար պետք է ներկայացվի 10000 դրամ պետտուրք, դիմում, կանոնադրության փոփոխությունների որոշումը, և կանոնադրության փոփոխություններով նոր տարբերակը,այլ ընթացակարգեր չկան: Ձևակերպումը ներդնելով շարժական գույք՝ մարդատար ավտոբուս դտ 111,կտ 311:

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Մարդատար ավտոբուսը ո՞ւմ սեփականությունն է։

Արթուր
Արթուր
4 տարի առաջ
Ի պատասխան  Ալլա

Տնօրենի

Ալլա
Ալլա
4 տարի առաջ
Ի պատասխան  Արթուր

Իսկ տնօրենը ՍՊԸ մասնակի՞ց է

Արթուր
Արթուր
4 տարի առաջ
Ի պատասխան  Ալլա

Այո