Ընկերություն՝ Շտիգեն ՍՊԸ
Հասցե՝ Դավիթ Անհաղթ 23/6
Հեռախոս՝ 011230023
Էլ․ փոստ՝ hr@shtigen.com
Թափուր աշխատատեղ՝ Կրտսեր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Շտիգեն Գրուպը աշխատանքի է հրավիրում աշխատասեր և պատասխանատու կրտսեր հաշվապահի, ով ցանկանում է գիտելիքները զարգացնել պրոֆեսիոնալ միջավայրում:

Պարտականություններ՝

  • Հաշվարկային փաստաթղթերի ձևակերպում
  • Բանկային գործարքների և ստացված ծառայությունների հաշիվների մուտքագրում հաշվառման ծրագրում
  • Հիմնական միջոցների հաշվառում
  • Փոխառությունների, վարկերի և ավանդների ձևակերպում և % -ների հաշվեգրում
  • Արտադրության պրոցես անցնող նախագծերի ծրագրային փաստաթղթավորում
  • Անմիջական ղեկավարի հանձնարարությունների կատարում

Անհրաժեշտ հմտություններ՝

  • Մասնագիտական կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների կամ հարակից բնագավառում
  • Հաշվապահական ծրագրերի իմացություն, 1С 8.3 ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Գրավոր հաշվետվությունների կազմման հմտություններ
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Պլանավորման և կազմակերպչական հմտություններ
  • Թիմային աշխատանք կատարելու հմտություն

Եթե դուք պատրաստ եք մասնակցել մեր թիմի զարգացմանը ապա ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը hr@shtigen.com էլ. հասցեին` նամակի վերնագրում նշելով «Կրտսեր հաշվապահ»:

Կիսվել՝