Հագուստի ներմուծում ՌԴ-ից

Մարիամ.

Բարև Ձեզ: Կարո՞ղ եք օգնել` հայրիկս ԱՁ է և ուզում ենք հագուստ ներմուծել Ռուսաստանից: Ո՞վ կարող է ասել` հարկ ինչպե՞ս պետք է վճարենք և ասացին, եթե քաշը 5 կգ գերազանցի` հարկային բաժին պետք է վճարում կատարենք: Ինչպե՞ս հաշվենք, ինչքա՞ն պետք է վճարենք:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Քանի որ ձեռնարկատիրական գործունեություն եք իրականացնելու , ԵՏՄ տարածքից ապրանք ներմուծելիս պետք է վճարեք ԱԱՀ, ներկայացնեք հարկային հայտարարագիր և հաշվետվություն, նաև վիճակագրական հաշվետվություն։

Մարիամ
Մարիամ
4 տարի առաջ
Ի պատասխան  Ալլա

Կներեք, իսկ չէի՞ք ասի` որպես ֆիզ. անձ օրենքով քանի՞ կգ թույլատրվում, կգ քաշի սահմանը ինչքա՞ն է 10կգ, թե՞ ավել, անձնական օգտագործման համար ոչ առևտրի:

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Մարիամ

Որպես ֆիզ. անձ՝ 25 կգ, չափաքանակը չի տարածվում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների վրա, եթե այդ ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 31 կիլոգրամը, իսկ արժեքը՝ 150 հազ. դրամը:

Tigran
Tigran
4 տարի առաջ

Ինչի՞ եք անհանգստանում, որպես ԱՁ է ներմուծելու, քաշը ինչքան էլ կազմի, ԱԱՀ եք վճարելու: