Հաշիվ վավերագրի դուրս գրում օտարերկրյա ընկերությանը

Նարինե․

Որպես ԱՁ freelance ծառայություն եմ մատուցել արտասահմանյան ընկերության: Սակայն չկա պայմանագիր, կա invoice անգլերենով, որտեղ նշված են բանկային տվյալներն, հասցեն և ՀՎՀՀ-ն:

Փորձում էի դուրս գրել հաշիվ վավերագիր: Միայն կարողացա լրացնել ծառայությունն ընդունող ընկերության անունն, հասցեն և մատուցած ծառայությունն: Երկրի կոդով ՀՎՀՀ-ն չի թույլ տալիս լրացնել ու բնական է, որ առանց դրա կհասկանա, որ Հայկական ՀՎՀՀ է:

Խնդրում եմ պարզաբանել ՀՕ Հոդված 55-ի կետ 10-ը: Ճի՞շտ եմ հասկանում, որ․

1. «ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում ՀՎՀՀ ունենալը պարտադիր չէ» վերաբերում է հենց այդ կետին

2. ՀՎՀՀ-ն պարտադիր է, եթե չկա հատուկ կնքված պայմանագիր։ Այս դեպքում invoice-ին կարո՞ղ եմ հղում անել օրենքի պահանջն բավարելու համար, ինչպե՞ս:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Հաշիվ դուրս գրելիս պետք է նշել, որ “ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում ՀՎՀՀ ունենալը պարտադիր չէ” V նշանը։

Ուշադրություն դարձրեք, որ հիմք եք վերցնելու դուրս գրման օրվա դրությամբ ԿԲ կողմից մինչև 16:00 հրապարակված փոխարժեքը, որը կայքերում հրապարակվում է որպես նախորդ օրվա փոխարժեք։

Նարինե

Այդպես եմ արել: Իսկ հաշիվ վավերագրից invoiceին որևէ ձևով հղում անել պետք չէ՞: «Պայմանագրի համար» դաշտում ոչինչ չեմ լրացրել` կարծելով դա աշխատանքային պայմանագրին է վերաբերում:

Արթուր

Պայմանագիր դաշտում լրացվում են տվյալ գործընկերոջ հետ կազմված պայմանագրի տվյալները։ Invoice-ին հղում անելը պարտադիր չէ, սակայն կարող եք նմանատիպ տեղեկատվությունը ներառել հաշվի “Լրացուցիչ տեղեկություններ” դաշտում։

Tigran

Առաջինը պետք է հաշվի առնեք ՀՕ հ39 մաս 2-ը ու դրանից ելնելով կողմնորոշվեք

2. Աշխատանքի կատարման կամ ծառայության, բացառությամբ էլեկտրոնային ծառայության, մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, եթե՝
1) կազմակերպությունը, որի գտնվելու վայրը, Օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, չի համարվում Հայաստանի Հանրապետությունը, կամ ֆիզիկական անձը, որի բնակության վայրը, Օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, չի համարվում Հայաստանի Հանրապետությունը, ընդունում կամ ստանում է սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված աշխատանքները կամ ծառայությունները (բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատանքներն ուղղակիորեն ընդունում է կամ ծառայություններն ուղղակիորեն ստանում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը, սակայն դրանց օգտագործումը (սպառումը) փաստացի կատարվում է դրանց մշտական հաստատության կողմից).
2) աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման վայրը, սույն հոդվածի 1-ին և 2.1-ին մասերի համաձայն, չի համարվում Հայաստանի Հանրապետությունը:
2.1. Էլեկտրոնային ծառայությունների մատուցման վայրը համարվում է՝
1) Հայաստանի Հանրապետությունը, եթե էլեկտրոնային ծառայությունն ստանում է կազմակերպությունը, որի գտնվելու վայրը, Օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը, կամ անհատ ձեռնարկատերը կամ նոտարը, որի բնակության վայրը, Օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը.
2) Հայաստանի Հանրապետությունը, եթե էլեկտրոնային ծառայությունն ստանում է Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտ կազմակերպության մշտական հաստատությունը (մասնաճյուղը, ներկայացուցչությունը), այդ թվում՝ այն դեպքերում, երբ էլեկտրոնային ծառայություններն ուղղակիորեն ստանում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունը, սակայն դրանց օգտագործումը (սպառումը) փաստացի կատարվում է դրանց մշտական հաստատության (մասնաճյուղի, ներկայացուցչության) կողմից.
3) Հայաստանի Հանրապետությունը, եթե էլեկտրոնային ծառայությունն ստանում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունը, որի գործադիր մարմնի մշտական գտնվելու վայրը (կառավարման վայրը) գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, և այդ կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում փաստացի իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն, ինչպես նաև ստանում ծառայություններ.
4) անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից էլեկտրոնային ծառայություն ստանալու դեպքում տվյալ պետությունը, եթե բավարարվում է հետևյալ պայմաններից որևէ մեկը.
ա. էլեկտրոնային ծառայություն ստացող ֆիզիկական անձի բնակության վայրը գտնվում է տվյալ պետությունում,
բ. բանկի գտնվելու վայրը, որում բացված է հաշիվը, որն օգտագործվում է էլեկտրոնային ծառայություն ստացող ֆիզիկական անձի կողմից այդ ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու համար, կամ էլեկտրոնային փողերով հաշվարկների իրականացման համակարգի օպերատորի գտնվելու վայրը, որի միջոցով էլեկտրոնային ծառայություն ստացող ֆիզիկական անձը վճարում է էլեկտրոնային ծառայությունների համար, գտնվում է տվյալ պետության տարածքում,
գ. էլեկտրոնային ծառայությունների ստացման նպատակով ֆիզիկական անձի օգտագործած ցանցային հասցեն գրանցված է տվյալ պետությունում (վերաբերում է համապատասխան հասցեի տարածքին),
դ. հեռախոսահամարի երկրի միջազգային ծածկագիրը, որն օգտագործում է ֆիզիկական անձը ծառայություններ ստանալու համար կամ նշվում է դրանց դիմաց վճարումների ժամանակ, տրված է տվյալ պետության կողմից:
Այն դեպքերում, երբ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների մասով սույն կետին համապատասխան ծառայության մատուցման վայր են համարվում Հայաստանի Հանրապետությունը և այլ պետությունը, ծառայությունների մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը, եթե Հայաստանի Հանրապետությունում միաժամանակ առկա են սույն կետի «ա»-«դ» ենթակետերով սահմանված ավելի մեծ թվով պայմաններ, քան այլ պետությունում, իսկ սույն կետի «ա»-«դ» ենթակետերով սահմանված հավասար թվով պայմանների միաժամանակյա առկայության դեպքում ծառայություն մատուցողը էլեկտրոնային ծառայության մատուցման վայրը որոշում է ինքնուրույն:

և հ.56 4. Հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում ապրանքը մատակարարելու, աշխատանքի կատարումն ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) և (կամ) ծառայության մատուցումն ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) պահին, 

Նարինե

Ըստ ՀՕ հ39 մաս 2ի ծառայությունն արտահանված է: Գործընկերն Ռումինիայից է, տրամադրել է ռումինական ՀՎՀՀ, սակայն դա հաշվարկային փաստաթղթում չեմ կարող մուտքագրել: “ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում ՀՎՀՀ ունենալը պարտադիր չէ” նշելու հետ մեկ տեղ, պե՞տք է հաշիվ վավերագրից անգլերեն invoiceին հղում անել: Ինչպե՞ս:

Last edited 6 ամիս առաջ by Նարինե
Tigran

լրացուցիչ տվյալներ մասում գրեք

Նարինե

Շնորհակալ եմ