Accountant.am

Կարինե․

Միևնույն կազմակերպությունում հաստիքի տեղափոխման դեպքում, մասնավորապես, տնտեսվարի հաստիքի մասին է խոսքը, այսինքն դռնապահին տնտեսվարի հաստիքում ընդունելու և, ընդհակառակը, տնտեսվարին դռնապահի հաստիքում ընդունելու կարգը կհուշե՞ք։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Բարև Ձեզ, Կարինե: Կարդացեք ԱՕ հոդված 105. Աշխատանքի էական պայմանները փոփոխելը, քանի որ Ձեր նշածը համարվում է աշխատանքի էական պայմանների փոփոխություն, և անհրաժեշտ է ծանուցել աշխատողին՝ ԱՕ 115-րդ հոդվածին համապատասխան:
2. Աշխատանքի էական պայմաններ են աշխատանքի վայրը, աշխատանքի վարձատրության չափը և (կամ) այն որոշելու ձևը, արտոնությունները, աշխատաժամանակի (աշխատանքի և հանգստի) ռեժիմը, տարակարգերը և պաշտոնների անվանումները, աշխատանքային գործառույթները, աշխատանքային պայմանագրի տեսակը, որոնց և (կամ) գործատուի փոփոխման դեպքում գործատուն աշխատողին պետք է ծանուցի սույն օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված ժամկետներում, բացառությամբ հետևյալ դեպքերի.
1) հիմնական աշխատավարձի չափի և (կամ) հավելումների, հավելավճարների, լրավճարների բարձրացման դեպքում, երբ մյուս պայմանները պահպանվում են.
2) օրական և (կամ) շաբաթական աշխատաժամանակի կրճատման դեպքում, եթե կրճատված աշխատաժամանակի վարձատրությունը և մյուս պայմանները պահպանվում են.
3) սույն մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դեպքերի միաժամանակյա առկայության դեպքում, երբ մյուս պայմանները պահպանվում են:
Այնուհետև կարող եք համաձայնագրով կատարել նշված փոփոխությունները:

Tigran

երկու անձի համար էլ հրաման կազմեք ու գրեք ազատել …, ընդունել … հաստիքում, ու ըստ դրա փոփոխություններ կատարեք նաև իրենց գրանցման հայտերում,