ՀԴՄ-ով ձեռքբերում

Ալինա․

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք, նախապես շնորհակալություն։ Կարո՞ղ եք ասել՝ եթե կազմակերպությունը ձեռք է բերում որոշ ապրանքներ՝ մոտ 100 000 դրամի սահմաններում ՀԴՄ կտրոնով, կտրոնի վրա կա գնորդի ՀՎՀՀ, ի՞նչ ձևակերպումներ և հարկեր են տալիս։ Որպես գնորդ ի՞նչ հաշվետվություն ենք տալիս։ Աշխատում ենք շրջանառության հարկով։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Ձևակերպումները կանխիկ գնման ձևակերպումն է, այսինքն, օրինակ՝ դտ 2281 կտ 2511 հետո դտ 2161 կտ 2281։ Հարկեր չեն առաջանում, հաշվետվության մեջ արտացոլումը կախված է թե ինչ գործունեություն եք իրականացնում։

Tigran

Եթե առևտուր կամ հանրային սննդի գործունեություն է ծախսերի որոշ չափով նվազեցման հնարավորություն ունեք, այլ գործունեության դեպքում նվազեցման հնարավորություն չկա:

Mari

Ալլա ջան, մեր պարագայում ավազի հանք է, ինձ մոտ էլ տվյալ հարցի հետ հաշվետվության մեջ ինչպե՞ս է արտացոլվելու։ Շրջհարկով ենք դարձյալ աշխատում։

Tigran

Գտնում եմ, որ նույն ձևակերպումները Ալլայի գրած ձեր համար էլ են կիրառելի: Դուք էլ ծախսերի նվազեցման հնարավորություն չունեք:

Nerses

ՀՎՀՀ-ի առկայության դեպքում ճանաչում եք որպես ծախս, ձևակերպումը՝ դտ228 կտ521, դտ216 կտ228