Հելիում գազով փուչիկներ վաճառելու համար

Մարինե.

Բարի ուշ երեկո բոլորին: Ո՞վ կօգնի ինձ հասկանալ. հելիում գազով փուչիկներ փչելու և վաճառելու համար լիցենզիա հարկավո՞ր է, թե՞ ոչ: Մեկ հարց էլ. միկրո դաշտում աշխատող ԱՁ-ն, որը վաճառում է ծննդյան խնջույքի համար անհրաժեշտ պարագաներ, բացի սննդից՝ ափսե, բաժակ, փայտից պատրաստված դեկորատիվ նվերներ, փուչիկներ և այլն, նմանատիպ ապրանք, այս դեպքում ապրանքը վաճառելու համար ձեռք բերի պարտադիր հաշիվ ապրանքագրո՞վ: Շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
4 տարի առաջ

5. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել`
3) Երևան քաղաքի վարչական սահմաններում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս՝ առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև անձնական օգտագործման ավտոմեքենաների առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը:
Դուք չեք կարող միկրո համարվել, եթե վաճառքով եք զբաղվում Երևանում։

Tigran
Tigran
4 տարի առաջ

Հելիում գազով փուչիկներ փչելու և վաճառելու համար լիցենզիա հարկավոր չէ: Բնականաբար ապրանքը վաճառելու համար ձեռք բերեք հաշիվ ապրանքագրով, սակայն պարզ չէ թե դուք որտեղ եք գործում ու ինչ գործունեություն է: Երևանի տարածքում միկրոյով առևտրի գործունեությունը չի թույլատրվում:

Մարինե
Մարինե
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալություն պատասխանի համար, Երևանի տարածքում չէ գործունեությունը:

Nerses
Nerses
4 տարի առաջ

Հելիում գազով փուչիկներ փչելու և վաճառելու համար լիցենզիա հարկավո՞ր է, թե՞ ոչ:
Ոչ, լիցենզիա հարկավոր չէ:
Միկրո դաշտում աշխատող ԱՁ-ն, որը վաճառում է ծննդյան խնջույքի համար անհրաժեշտ պարագաներ, բացի սննդից՝ ափսե, բաժակ, փայտից պատրաստված դեկորատիվ նվերներ, փուչիկներ և այլն, նմանատիպ ապրանք, այս դեպքում ապրանքը վաճառելու համար ձեռք բերի պարտադիր հաշիվ ապրանքագրո՞վ:
Այո, ձեռք բերեք հաշիվ ապրանքագրով, միկրոյի հետ կապված, եթե Երևանի վարչական տարածքից դուրս է և առևտրի կենտրոնում չէ, կարող եք մինչև 24 մլն դրամը աշխատել:

Մարինե
Մարինե
4 տարի առաջ
Ի պատասխան  Nerses

Շնորհակալություն պատասխանի համար:Երևանի տարածքից դուրս է գործունեությունը: