Հերթական արձակուրդի վերաբերյալ

Նոնա.

Հարգելի կոլեգաներ, եթե ՍՊԸ-ն ունի 3 աշխատող (տնօրեն, հաշվապահ,աշխատող), ինչպես պետք է կարգավորվի տարեկան հերթական արձակուրդի հարցը. արդյոք խախտում է համարվում, եթե տվյալ տարում արձակուրդ չի ձևակերպվում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մուրադ

Նոնա ջան պարտադիր չէ ,որ 3 միևնույն ամսում արձակուրդ գնան,և հետո կարող են նաև չգնալ

Նաիրա

Հարգելի Նոնա նախ ասեմ խախտում չի համարվում եթե տվյալ տարում արձակուրդ չի ձևակերպվում,աշխատողի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տեղափոխվել հաջորդ տարի,ինչպես նաև աշխատողի ցանկության դեպքում կարող եք մաս-մաս տրամադրել արձակուրդը:Օրինակ վեց ամիսը մեկ ձեր տնօրենին կարող եք 14 օրացուցային օր արձակուրդ ձևակերպել,իսկ նրա պարտականությունները հրամանով ժամանակավոր դնել հաշվապահի վրա:Ամենամյա արձակուրդի դեպքում վճարվում է միջին աշխատավարձ`արձակուրդը սկսելուց 3 օր առաջ:

Նոնա

Հարգելի Նաիրա,շնորհակալություն պատասխանի համար: Ինձ անհանգստացնում է այն փաստը,որ եթե աշխատանքն այնպիսին է, որ 3-ն էլ արձակուրդ չեն կարող գնալ, ապա աշխատողի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը քանի անգամ կարելի է հետաձգել(քանի տարի):

Այլեքս

Հարգելի Նոնա
համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 167 հոդվածի ամենամյա արձակուրդի տեղափոխումը թույլատրվում է միայն աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ: Ամենամյա արձակուրդը կարող է տեղափոխվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:Տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում:
Ուստի այստեղ կարևորվում է գործատուի և աշխատողի փոխադարձ համաձայնութունը. եթե գործատուն առաջարկում է և աշխատողը տալիս է իր համաձայնությունը, որևէ խնդիր լինել չի կարող:
Եվ քանի որ օրենսդիրը որևէ սահմանափակում չի նախատեսել այս իրավունքի իրականացման հարցում, ապա հետևում է, որ փոխադարձ համաձայնությամբ այն կարող է տեղափոխվել /կամ ինչպես դու ես նշել հետաձգվել/ անսահմանափակ քանակությամբ:

Աստղիկ

Ձեր աշխատակիցներին առաջին տարվա մեջ անընդմեջ աշխատանքի 6 ամիսը լրանալուն պես կարող եք արձակուրդ ուղարկել/ՀՀ ԱՕ Հոդված 164/, իսկ հաջորդ տարվա արձակուրդը կարող եք տրամադրել ցանկացած ժամանակ: Կարող եք արձակուրդ ուղարկել նաև մաս մաս, բայց ոչ պակաս քան 2 անընդմեջ շաբաթ/ՀՀ ԱՕ Հոդված 163/: Իսկ եթե չեք կարող ուղարկել, ապա աշխատողի համաձայնությամբ այն կարող եք տեղափոխել հաջորդ տարի և միացնել հաջորդ տարվա արձակուրդին/ՀՀ ԱՕ Հոդված 167/: Իսկ եթե էլի չուղարկեք արձակուրդ, ապա աշխատանքից ազատելիս պարտավոր եք վճարել աշխատողին ամենամյա չօգտագործված արձակուրդի դրամական հատուցում/ՀՀ ԱՕ Հոդված 168, Հոդված 170/:

Հարգանքներով Ա. Ավետիսյան

Նաիրա

Հարգելի Նոնա պատասխանեմ ձեր հարցին,թե աշխատողի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը քանի անգամ կարելի է հետաձգել(քանի տարի):Նախ ասեմ,որ որևէ սահմանափակում չկա:Բայց այժմ կա աշխատանքային օրենսգրքում փոփխությունների նախագիծ,որտեղ սահմանափակումներ են դրվելու ամենամյա արձակուրդի հետ կապված,որը դեռ հաստատված չէ օրենդիրի կողմից:

Նոնա

Շնորհակալություն բոլորին պատասխանների համար: