Հիվանդաթերթիկի հաշվարկ

Անուշ.

Բարև Ձեզ: Կասեք՝ հիվանդության թերթիկ /բյուլետեն/ հաշվարկելիս կարո՞ղ ենք 12 ամիս հետ չգնալ, քանի որ մենք վարձատրվում ենք նվազագույնով՝ 68 000 դրամ /92 700/, վերցնել հենց 92 700 դրամ բյուլետեն հաշվելիս: Եթե օրենքի հղում կա՝ կասե՞ք:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Եթե անգամ վարձատրում ենք նվազագույնով՝ 68 000 դրամ ու գտնում, որ միևնույն է նույն թիվն եք ստանալու, ապա 92 700 թիվը 2021-ի հաշվով սխալ թիվ է, պետք է կազմի 93 300: Հետևաբար ուղղեք ձեր հաշվարկները ու նաև եկամտայինի հաշվարկները:

Մարիաննա

Բարև Ձեզ, Անուշ: Անաշխատունակության նպաստը հաշվարկելու համար անհրաժեշտ է ստանալ աշխատողի միջին ամսական աշխատավարձը, այդ պատճառով այսպես ասած հետ ենք գնում 12 ամիս, որպեսզի գումարենք այդ ընթացքում նրա ստացած բոլոր տեսակի վճարները՝ հավելումներ, հավելավճարներ, պարգևատրման գումարներ (1/12-ի չափով), ինչպես նաև՝ արձակուրդային վճարներ, անաշխատունակության նպաստներ: Ստացված գումարն էլ պետք է բաժանենք 12-ի և կստանանք միջին ամսական աշխատավարձը:
«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մաս.
7. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում սույն օրենքով սահմանված նպաստը, ինչպես նաև եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները:

Nerses

Կա բյուլետենը հաշվելու կարգ, և ըստ դրա պետք է նախորդ 12 ամսվա հաշվարկով կատարեք: ՀՀ ՕՐԵՆՔԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ, հոդված 22:

karine

Անկախ այն բանից, որ բոլորդ ստանում եք նվազագույն աշխատավարձ, այսինքն եթե ճիշտ հասկացա, ուզում եք ասել, որ բացի աշխատավարձից այլ հավելավճարներ չեք ստանում, միևնույնն է հաշվարկը կատարեք համաձայն ժամանակավոր անաշխատունակության մասին օրենքի։

Արթուր

Բարև ձեզ: Թութքի լազերային վիրահատությունից հետո, քանի՞ օր կտրվի բյուլետեն: