Մայրության նպաստի հաշվարկ ԱՁ համար

Հասմիկ․

Բարև ձեզ, հարցս այսպիսին է։ Գրանցված աշխատողը, ով նաև ունի Ա/Ձ, հունվարին գնում է ֆիզ․ արձակուրդ, այս դեպքում ինչպե՞ս են հաշվում մայրության նպաստը։ Ա/Ձ -ի գործունեությունը պե՞տք է դադարեցնել ֆիզ արձակուրդում լինելու ընթացքում։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Tigran
Tigran
7 ամիս առաջ

պետք չի ԱՁ գործնեությունը դադարեցնել,
9. Ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա դրությամբ համատեղությամբ աշխատող կամ միաժամանակ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի մայրության նպաստը նշանակելու (հաշվարկելու) համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված եկամտում հաշվի են առնվում (գումարվում են)՝
1) վարձու աշխատողի գործատուների կողմից հաշվարկային ժամանակահատվածի համար վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտները.
2) սույն հոդվածի 14-րդ մասով սահմանված եկամուտը:
, 14. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական եկամուտը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքի տարվան նախորդող տարվա՝ օրենքով սահմանված շահութահարկի հարկման բազա համարվող եկամուտը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված պասիվ եկամուտների և փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտների, տասներկուսի բաժանելու միջոցով: Ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու տարվան նախորդող տարվա՝
1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված շրջանառության հարկի համակարգի շրջանակում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի՝ շահութահարկ վճարած յուրաքանչյուր ամսվա համար որպես շահութահարկի հարկման բազա համարվող եկամուտ ընդունվում է նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսը.
2) սույն օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված ժամանակահատվածի համար եկամուտ չի հաշվարկվում:

Հասմիկ
Հասմիկ
7 ամիս առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալություն պատասխանելու համար, իսկ սոցապ Ա/Ձ-ի գործունեության հետ կապված թուղթ պետք է ներկայացնեմ թե ոչ՞

Tigran
Tigran
7 ամիս առաջ
Ի պատասխան  Հասմիկ

կարիք չկա , իրենք հարկայինի բազայից այդ տվյալը կնայեն