Մայրության նպաստի հաշվարկ

Մերի.

Ողջույն։
Կցանկանայի իմանալ՝ հոկտեմբերի 18-ից ֆիզարձակուրդ է տրվելու ինձ և պլանային կեսարիան հատում։
Աշխատանքային ստաժս 20 տարի է, այս տարի արձակուրդ դեռ չեմ հասցրել գնալ։ Աշխատավարձս 68 000 է: Կարո՞ղ եմ իմանալ՝ որքա՞ն պետք է ստանամ ֆիզարձակուրդ։
Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Միջին աշխատավարձի թիվը գրեք, որ օգնենք հաշվել, կեսարյանի դեպքում ֆիզի գումարը հաշվարկվելու է 155/140+15 օրվա հաշվով:

Մերի

Ստանում եմ մաքուր 68000:

Tigran

Ապա կեսարյանով կստանաք 93 289 / 30,4 * 155 օր = 475 651 դրամ, հանած եկամտային հարկը կստացվի 371 008։

Մարիաննա

Բարև Ձեզ, Մերի։ Եթե նախորդ 12 ամսվա ընթացքում ստացել եք նույնքան աշխատավարձ, այլ վճարումներ չեն եղել՝ հավելավճարներ, պարգևավճարներ և այլն, ապա մայրության նպաստը կկազմի 93289 (քանի որ 68 000-ը մաքուր գումարն է) /30,4*140=429620, հանած եկամտային հարկը՝ կստացվի 335 104 դրամ առաջին անաշխատունակության թերթիկի համար, և 93289/30,4*15=46031, հանած եկամտային հարկը՝ կստացվի 35 904 դրամ երկրորդ անաշխատունակության թերթիկի համար (կեսարյան հատման համար):

Մերի

Շնորհակալություն :
Ոչ, ոչ մի պարգևավճարներից չեմ օգտվել և արձակուրդ այս տարի չեմ գնացել։
Մաքուր 68000 եմ ստացել:

Մարիաննա

Այդ դեպքում մայրության նպաստը կհաշվարկվի 93289 դրամ միջին ամսական աշխատավարձով, և մնացածը՝ ինչպես նշել եմ։ Դուք 2 անաշխատունակության թերթիկ եք ներկայացնելու, և 2 հաշվարկ է կատարվելու, այդ պատճառով ես էլ եմ առանձին հաշվարկել։

Էմիլի

Անցեք այս հղումով, լրացրեք համապատասխան տեղերում, գուցե էսպես ձեզ օգնենք։

Ալլա

Տվյալները պակաս եք ներկայացրել, հաշվարկելու համար պետք է նշեք միջին աշխատավարձը, արձակուրդ գնալը կապ չունի մայրության նպաստի հետ։ Եթե վերցնենք որ ձեր նշած աշխատավարձը միջինն է, ապա դուք կստանաք մոտավորապես մաքուր 68000/30,4*155օր=346710դրամ։

Արա

68 000 բաժանեք 30,4 ստացած թիվը բազմապատկենք 155, քանի որ այն համարվում էր բարդ ծննդաբերություն: