Ո՞ր ամիսներն են ներառվում 2-րդ դեկրետի հաշվարկի ժամանակ

Մելինե.

Բարև ձեզ: Եթե աշխատակիցը գնում է ֆիզ, բայց նախորդող 12 ամիսները եղել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, այդ դեպքում ո՞ր ամիսների աշխատավարձն ենք վերցնում հաշվարկի համար:
Կասեք՝ նշված տեքստում եկամուտը պայմանագրով սահմանված աշխատավա՞րձն է: Եվ եթե այո, ապա հաշվարկ կատարելիս, օրինակ, եթե 80 000 է եղել աշխատավարձը, դա բաժանում եմ 12-ի, թե՞ միանգամից 30.4-ի: Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ ՀՀ օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 մեկնաբանություն
Tigran
Tigran
5 տարի առաջ

Այդ դեպքում հաշվարկային աշխատավարձը բաժանվում է 30.4-ի անգամ 140: Իսկ ինչու՞ է 80 000, ո՞ր հարկման համակարգի սուբյեկտի մասին է խոսքը:

Մելինե
Մելինե
5 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Այսինքն` 80 000-ը բաժանում եմ 30.4-ի և բազմապատկում 140-ո՞վ: Եվ եթե դադար է ԱՁ, պետք է բացեմ, նո՞ր ֆիզ. ուղարկեմ։

Tigran
Tigran
5 տարի առաջ
Ի պատասխան  Մելինե

Եթե դադար է տվել ԱՁ գործունեությունը, ոնց է աշխատողի հետ էլ դադար չեք տվել հարաբերությունները: Ձեր գրածից հասկացվում էր որ գործող սուբյեկտի աշխատողի մասին է հարցը:

Մելինե
Մելինե
5 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

ԱՁ-ն գտնվում է դադարի մեջ, բայց ունի 1 աշխատող, ով գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, որը ավարտվում է մյուս տարի, այդ պատճառով չի ազատվել աշխատանքից: Հիմա նորից ֆիզ է գնում, ես պե՞տք է բացեմ ԱՁ-ն, նոր նպաստ տամ, թե առանց բացելու տամ։

Tigran
Tigran
5 տարի առաջ
Ի պատասխան  Մելինե

Մայրության նպաստը առանց ակտիվացնելու պետք է հաշվարկեք ու վճարեք, սակայն ձեր դեպքում դիմեք ՊԵԿ որպեսզի ամբողջ գումարը փոխհատուցեն:

Nerses
Nerses
5 տարի առաջ

1. Եթե աշխատակիցը գնում է ֆիզ, բայց նախորդող 12 ամիսները եղել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, այդ դեպքում ո՞ր ամիսների աշխատավարձն ենք վերցնում հաշվարկի համար:
Վերցնում ենք մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում եղած ժամանակահատվածը:
2 Կասեք՝ նշված տեքստում եկամուտը պայմանագրով սահմանված աշխատավա՞րձն է: Եվ եթե այո, ապա հաշվարկ կատարելիս, օրինակ, եթե 80 000 է եղել աշխատավարձը, դա բաժանում եմ 12-ի, թե՞ միանգամից 30.4-ի:
Պետք է ստանանք միջին ամսական, նոր բաժանենք 30,4:

Մելինե
Մելինե
5 տարի առաջ
Ի պատասխան  Nerses

Որ խնդրեմ՝ կասե՞ք հաշվարկի ձևը, եթե մինչև խնամքի գնալը նրա աշխատավարձը եղել է 80.000 դրամ: Ինչպե՞ս հաշվարկեմ:

Մարիաննա
Մարիաննա
5 տարի առաջ
Ի պատասխան  Մելինե

Հարգելի Մելինե, 80 000 դրամը բաժանում եք 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկում ժամանակավոր անաշխատունակության օրացուցային օրերի թվով՝ 140-ով, այնուհետև հանում եք 22 % եկամտային հարկը և ստանում եք վճարման ենթակա գումարը՝ 80000/30.4*140=368421, հանած՝ 81 053 դրամ եկամտային հարկ, վճարման ենթակա՝ 287 368 դրամ:

Մելինե
Մելինե
5 տարի առաջ
Ի պատասխան  Մարիաննա

Շատ շնորհակալ եմ, իսկ եթե ԱՁ ն դադար է, պետք է բացեմ նոր ֆիզը հաշվեմ, եկամտակին հարկում ցույց տամ, թե՞ առանց բացելու կարող եմ:

Մարիաննա
Մարիաննա
5 տարի առաջ
Ի պատասխան  Մելինե

Հաշվարկեք մայրության նպաստը, ներկայացրեք վճարման ամսվա եկամտային հարկի հաշվարկում, չէ՞ որ Դուք նաև մայրության նպաստից եկամտային հարկ պետք է ցույց տաք: Բացի այդ Դուք վճարել եք այդ աշխատողի համար ամսական 3 000 դրամ սոց. վճար, երբ նա եղել է երեխայի խնամքի արձակուրդում, ամեն ամիս դա ցույց եք տվել, հիմա էլ ցույց տվեք մայրության նպաստը, ներկայացրեք փաստաթղթերը և պահանջեք փոխհատուցումը: