POS տերմինալի հետ կապված

Անահիտ Վասիլյան.

Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ բացօթյա առևտրով զբաղվողները, օրինակ՝ բացօթյա վայրում ծաղիկ ծախողները, նույնպես պետք է ՀԴՄ-ի վրա ակտիվացնեն POS տերմինալի ծառայությունը:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
3 տարի առաջ

Այո, ցանկալի է որ ՀԴՄ-ի այդ ֆուկցիան ակտիվ լինի։

Ալլա
Ալլա
3 տարի առաջ

Եթե գնորդ լինի, ով ուզենա ծաղիկ գնել քարտով, պետք է դուք ապահովեք այդ հնարավորությունը։

Աստղիկ
Աստղիկ
3 տարի առաջ

Ցանկացած դեպքում, երբ ունեք պարտավորություն ՀԴՄ սարք կիրառելու, POS ֆունկցիան պարտադիր է։

Artur Ananyan
Artur Ananyan
3 տարի առաջ

Բարև Ձեզ։ Համաձայն “Անկանխիկ գործառնությունների մասին” ՀՀ օրենքի Հոդված 9. Վճարային քարտեր ընդունող սարքերի կիրառումը

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող, ինչպես նաև օդային տրանսպորտով կատարվող ուղևորափոխադրումների տոմսերի վաճառք իրականացնող սուբյեկտները պետք է ունենան և հաճախորդի ցանկությամբ ապահովեն վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով վճարման ընդունում, բացառությամբ կրպակների։