Մանկական զարգացման կենտրոնը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Աննա.

Մանկական զարգացման կենտրոնը կարո՞ղ է միկրոձեռնարկատիրությամբ աշխատել, նշեմ՝ սնունդ չի տալու, ավելի շուտ դասապատրաստում է լինելու:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Այո, կարող է, եթե տարեկան շրջանառությունը 24 միլիոնը չի անցնում, իսկ սննդի պատրաստումը խանգարող հանգամանք չէ: Եթե գործող սուբյեկտ եք, պետք է մինչև 20.02.2020թ. ներկայացնեիք միկրոբիզնեսի հայտարարությունը, եթե նոր ստեղծվող եք, կարող եք:

Աննա

Տիգրան ջան, մի հարց էլ. եթե կանխավճար են փոխանցել, ու գրանցված աշխատող ունեմ 16.03-ից, բայց այս իրավիճակից ելնելով՝ նորմալ դասաժամ տեղի չի ունենում, ֆակտուրա չեմ կարողանում գրել, քանի որ նախ՝ աշխատողին են գրանցել ուշ, երկրորդ՝ ծառայությունը դեռ գումարի դիմաց չի իրականացվել, խնդիր կառաջացնի՞ հետոյի համար:

Տիգրան

Այո, արդեն խնդիր է, կանխավճարի մասով բանակցեք և երևի հետ փոխանցեք, սակայն մյուս կողմից Ձեզ կօգնի ԱՕ 186-րդ հոդվածի 6-րդ մասը.
6. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած, ինչպես նաև աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի համար չի վճարվում:
Եկամտային հարկի հաշվարկի մեջ հաշվի առեք այս հանգամանքը: Այս իրավիճակը համարվում է անհաղթահարելի ուժ համարվող պատճառ: Մնաց մեկ էլ հեռավար ուսուցմամբ ծառայության մատուցման ապահովումը, եթե դիմացի կողմը համաձայն է դրան, որ կանխավճարը կամ մի մասը վերադարձնեք:

Աննա

Շնորհակալություն արձագանքելու համար: